Չի բացառվում՝ այլ անձանց նկատմամբ մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն․ դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստում չբացառեց, որ կլինեն այլ անձինք, որոնց նկատմամբ ահաբեկչության նախապատրաստման գործով մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն։

ՔՊ խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանը Աննա Վարդապետյանին հարցրեց, թե ՔԿ-ի հրապարակած ձայնագրությունների խոսակցություններում տարբեր մարդիկ են գնում, գալիս, խոսում, օրինակ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, իսկ Գառնիկ Դանիելյանն էլ ասում է, որ ինքն է վճարում Վազգեն Գալստանյանի կենցավայրի վարձի փողը։

«Այսինքն՝ մի վայրի վարձի փող, որտեղ ահաբեկչություն է կազմակերպվում, տալիս է պատգամավորը։ Ի՞նչ է անում դատախազությունն այս հանգամանքների բերումով։ Ես ինձ անվտանգ չեմ զգում՝ Ազգային ժողովի դահլիճում տեսնելով մարդկանց, որոնք այս խոսակցության մասնակից են եղել»,- հարցրեց իշխանական խմբակցության քարտուղարը։

Աննա Վարդապետյանն էլ, ի պատասխան, հայտնեց, որ էլի անձինք կան, որոնց վերաբերյալ քննչական, ստուգողական գործողություններ են կատարվում։

«Որոշակի փաստական տվյալներ ունենալուց հետո դատախազությունը կդիմի ԱԺ»,- նշեց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազը խնդրեց կանխատեսական դատողություններ չանել, քանի որ ինտենսիվ քննություն է ընթանում։
«Չի բացառվում՝ այլ անձինք լինեն, որոնց վերաբերյալ մեղադրանքներ ու ազատազրկման հետ կապված միջնորդություններ լինեն»,- ասաց գլխավոր դատախազը։

Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է Աննա Վարդապետյանի միջնորդությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Հիշեցնենք նաև՝ հունիսի 26-ի առավոտյան հայտնի դարձավ, որ զանգվածային խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքար» շարժման աջակիցների տներում, խուզարկություններ են իրականացվում նաև ՀՅԴ անդամների և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի տներում։ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հայաստանի Հանրապետության դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Ազգային ժողով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան