Սո՛ւտ է, չեմ իմացել, որ կառուցապատման հետ կապ ունի Սեյրան Օհանյանը․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 16:15
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃ․ Պատժամիջո՞ց, շանտա՞ժ, թե՞ ապահարզան․ ինչ է ուզում Մոսկվան Հայաստանից
05.06.2026 | 16:10
«Արմատ մեդիա»-ի աշխատանքը դադարեցվել է․ իրավապահներն առգրավել են խմբագրության համակարգիչները
05.06.2026 | 16:09
Ժամը 16։00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
05.06.2026 | 16:00
«300,000 ադրբեջանցիների վերադարձի» թեզը Բաքվից ու Մոսկվայից է ձևավորվում. Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:54
Ազովի ծովում ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստիներ են զոհվել, ևս 3 վիրավոր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
Բոլորը

«Սո՛ւտ, ես ոչ միայն չեմ իմացել, թե ով է կառուցապատել, ավելին՝ Սեյրան Օհանյանը կապ ունի կառուցապատման հետ, թե՝ ոչ։ Ես ընդամենը ասել եմ, որ ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն առանձնատունը օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից։ Ինչո՞ւ եք բաներ վերագրում ինձ, որ իրականության հետ կապ չունեն, ավելի տպավորիչ դարձնելու համա՞ր»,- ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իրեն վերագրվող ենթարդրյալ մեղադրանքին։

Նա հայտարարեց, թե գլխավոր դատախազին կա՛մ ճիշտ չեն զեկուցել, կա՛մ պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել այս գործի մանրամասների մասին։ Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ որևէ իրավական նորմ դատախազը չի կարող վկայակոչել, որ խախտվել է:

«Այն բոլոր պնդումները, թե, իբր, եղել են ձևական, իրականությանը չի համապատասխանում: Մրցույթն իրականացվել է ըստ գործող կարգավորումների: Որևէ արգելք որևէ անձի նկատմամբ չի եղել: Բնապահպանության նախարարը և նախարարության աշխատակիցները չունեն որևէ իրավական պարտավորություն՝ ստուգելու, պարզելու անձանց փոխկապակցվածության վերաբերյալ»,- նշեց նա։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ իր համար վիրավորականը ոչ թե ենթադրյալ մեղադրանքն է, այլ այն, որ ԱԺ ամբիոնն օգտագործում են «իր անունը վարկաբեկելու համար»։

Նշենք, որ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրի ներկայացման ժամանակ ասել էր, որ «Արծվիկ Մինասյանը տեղյակ է եղել, որ Սեյրան Օհանյանը ապօրինի զավթել է Սևան ազգային պուրակին պատկանող հատուկ պահպանվող տարածքում գտնվող հողատարածքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան