Սա կոնկրետ քաղաքական հետապնդում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ. Գրիգորյանը՝ Վարդապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 19:24
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 19:21
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսում
14.06.2026 | 19:07
100,000 և ավելի ընտրակաշառքի մեխանիզմն աշխատեց․ Գասպարի. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 19:02
Կգա ժամանակը` կիմանաք. Արման Աբովյանը` ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:52
Սուրեն Պապիկյանը Փարիզում է
14.06.2026 | 18:48
Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:41
Եթե փողոցային պայքար սկսվի, անկանոն և զոհերով կլինի, դրա համար այդ քայլին չենք գնում. Ղումաշյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:26
ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:15
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից
14.06.2026 | 17:41
ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների վերջնական արդյունքները. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 17:37
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
14.06.2026 | 16:57
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
14.06.2026 | 16:20
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
14.06.2026 | 16:00
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
14.06.2026 | 15:43
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնելու է Լյուքսեմբուրգ
Բոլորը

«Սա կոնկրետ քաղաքական հետապնդում է Արծվիկ Մինասյանի նկատմամբ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ճի՞շտ եմ հասկանում, որ գործ չի հարուցվել բնապահպանության այն նախարարի նկատմամբ, ում օրոք կառուցվել է այդ ապօրինի շինությունը, այլ գործ է հարուցվում Արծվիկ Մինասյանի նկատմամբ, ում օրոք չի կառուցվել։ Եթե խնդիրն այն է, որ Արծվիկ Մինասյանը որպես նախարար պետք է քանդեր շինությունը, ապա նրա լիազորություններում նման գործառույթ դրված չէ։ Բայց եթե ասում եք, որ նա պետք է քանդեր, նշանակում է նման պրոցես պետք է սկսեիք Էրիկ Գրիգորյանի նկատմամբ, Ռոմանոս Պետրոսյանի նկատմամբ և Սիմիդյանի նկատմամբ։ Այսինքն՝ Արծվիկ Մինասյանից հետո եկած բոլոր նախարարների նկատմամբ էլ պետք է քրեական հետապնդում սկսեիք։ Եթե ասում եք հանցավոր պայմանավորվածություն է եղել, որ պետք է օրինականացվեր տունը, ախր այդ տունը չի էլ օրինականացվել»,- նկատեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը, որոնք վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն ու քրեական հետապնդում սկսելուն, ինչպես նաև՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան