Գագիկ Մելքոնյանի աղջիկը, Սասուն Միքայելյանը հող ունեն Սևանում, իրենց կարելի՞ է. Մանուկյանը՝ դատախազին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
21.02.2026 | 15:55
Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար խորհրդանշական գին է սահմանել  
21.02.2026 | 15:41
Հայտնի է՝ երբ է Հայաստանում բացվելու «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան
21.02.2026 | 15:17
Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով
21.02.2026 | 14:58
NYMEX․ Ոսկու գինը մեկ ունցիայի համար դարձյալ հատել է 5000 դոլարի սահմանագիծը
21.02.2026 | 14:32
Մանասյանը Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտների հետ քննարկել է ՄԻՊ-ի դերն ու գործունեության ուղղությունները
21.02.2026 | 14:20
Այրվել է խոտածածկույթ․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
21.02.2026 | 14:10
Լուկաս Սելարայանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:52
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերընտրվել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում
21.02.2026 | 13:45
Ֆինն Գերագուսյանը` հաղթական գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 13:33
Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի. Ավանեսյան
Բոլորը

«Ձեռքումս է 1,900 ու կես մետր նիշից ներքև 339 նման սեփականության ցանկ է, որի մեջ, օրինակ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի աղջիկ է, նաև ՔՊ վարչության անդամ կա, իրենց կարելի՞ է», – Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազի միջնորդագիրը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հարց ուղղելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

«Պարո՛ն Մելքոնյան, ձեր աղջիկը Սևանի ափին հող ունի՞, հիմա ցուցակը կներկայացնեմ։ Սասուն Միքայելյանն էլ հող ունի Սևանում»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Վարդապետյանը տեղեկացրեց, որ Սասուն Միքայելյանի տիրապետության ներքո գտնվող տարածքի մասով հաղորդումը դատախազություն տրվել է լրագրողոկան հետաքննության արդյունքում:

«Շատ ցավալի է, որ ոչ նախկին պաշտոնատար անձինք, ովքեր տիրապետում են այդ տվյալներին, ոչ գործող պաշտոնատար անձինք, շատ հաճախ մեզ տեղեկատվություն չեն տալիս: Մենք իմանում ենք բաց աղբյուրներից կամ մեր ուսումնասիրությունների արդյունքում, մենք ուղիղ վերստուգիչ գործառույթներ չունենք: Բոլորը ուսումնասիրության առարկա են, գտնվում են մեր տեսադաշտում, եթե ինչ-որ բան բաց ենք թողել, շատ շնորհակալ կլինենք, եթե մեզ ուղարկեք»,- արձագանքեց դատախազը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրերը, որոնք վերաբերում են «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրկելուն ու քրեական հետապնդում սկսելուն, ինչպես նաև՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան