Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին. Մհեր Գրիգորյան

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 2-ին մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Նշվում է, որ Մհեր Գրիգորյանը իր և կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին ու կառավարությանը խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց:

Փոխվարչապետն ընդգծել է, որ 2025 թվականի սկիզբը նշանակվորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացմամբ՝ նշելով Վաշինգտոնում ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ երկու երկրների միջև համագործակցության խորացման վերահաստատված հանձնառություն:

«Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերին: Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա»,- նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով նաև, որ խաղաղության միջավայրը մեծ հեռանկարներ կբացի նաև օտարերկրյա ներդրումների համար՝ ձևավորելով բիզնեսի համար կայուն, կանխատեսելի և շահութաբեր միջավայր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ հունիսի 2-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 249-րդ տարեդարձը։