Էրդողանը վաղը կայցելի Ստեփանակերտ

Լուրեր

06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին կայցելի Ստեփանակերտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Նշվում է, որ «Կայուն և կլիմայի փոփոխությանը դիմակայող ապագայի համար տնտեսական համագործակցության կազմակերպության նոր տեսլական» թեմայով գագաթնաժողովը կկենտրոնանա կլիմայի փոփոխության, առևտրի, տրանսպորտային ցանցերի և կազմակերպության բարեփոխումների վրա, ինչպես նաև կքննարկվեն անդամ երկրների միջև համագործակցության վերաբերյալ տեսակետներ։

Էրդողանը ելույթ կունենա գագաթնաժողովի նիստում և հանդիպումներ կունենա այլ առաջնորդների հետ։

«Անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներից բացի՝ գագաթնաժողովին կմասնակցեն նաև դիտորդներ, այդ թվում՝ Հյուսիսային Կիպրոսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն էին հաղորդել, որ Էրդողանը պատրաստվում է այցելել Ստեփանակերտ։ Գրավյալ Արցախի հայաթափված քաղաքում գագաթնաժողովին մասնակցելու են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ղեկավար Էրսին Թաթարը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, որը նախօրեին պետական այցով ժամանել է Բաքու։

Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցելու է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, որն արդեն մեկնել է Բաքու։

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Ակնայի շրջանում տեղի կունենա ղրղզական կողմից կառուցված «Այկոլ Մանաս» դպրոցի պաշտոնական բացումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի