Ուզբեկստանի նախագահը պետական այցով ժամանել է Ադրբեջան․ նա պատրաստվում է այցելել նաև Ստեփանակերտ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պետական ​​այցով ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, պատվո պահակախումբ է կանգնեցվել նրա պատվին։

Ուզբեկստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ծրագրի համաձայն՝ Բաքվում կկայանան Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստը և այլ բարձր մակարդակի միջոցառումներ։ Կքննարկվեն ուզբեկա-ադրբեջանական բարեկամության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցեր։

Միրզիյոևը կմասնակցի նաև Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հայաթափված Ստեփանակերտում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ստեփանակերտում գագաթնաժողովին մասնակցելու են Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ղեկավար  Էրսին Թաթարը։ Վերջինս էլ այսօր արդեն ժամանել է Բաքու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի