Թուրքիայի ազգայնական կուսակցությունն առաջարկում է ՀՀ-ի հետ սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչել

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական İYİ (Լավ) կուսակցությունն օրինագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետը վերանվանել Թալեաթ փաշայի անունով, հաղորդում է թուրքական NTV-ն։

Հիշեցնենք՝ Թալեաթ փաշան Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից է։

Օրինագիծը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահություն է ներկայացվել İYİ կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուի և 28 պատգամավորի ստորագրություններով։

Դրանում, մասնավորապես, ասվում է․ «Մեր կարևոր սահմանային անցակետերից մեկի՝ «Ալիջան» սահմանային դարպասի վերանվանումը «Թալեաթ փաշայի սահմանային դարպաս», կլինի մեր պատմությունը, անկախության համար մեր պայքարը և մեր ազգային հիշողությունը պաշտպանելու կամքի կոնկրետ դրսևորում։ Թալեաթ փաշան առաջատար դեմքերից մեկն է, ով թուրք ազգի ամենադժվարին պահերին կրել է պետության պատասխանատվությունը և կայսրության ավերակների տակից վերածնել ազգի գոյության գիտակցությունը։ Նա ծառայել է որպես մեծ վեզիր Օսմանյան կայսրության վերջին շրջանում և ոչ միայն քաղաքական առաջնորդ էր, այլև ազգի գոյության և գոյատևման պայքարի ճարտարապետներից մեկը»։

Նշվում է, թե «սահմանային անցակետը Թալեաթ փաշայի անունով կոչելը հարգանքի նշան է, որը կփորագրվի թուրքական աշխարհագրության մեջ․ այդ փոփոխությունը պարզապես ցուցանակի փոփոխություն չէ, դա թուրք ազգի կամքի հստակ հայտարարություն է՝ պաշտպանելու իր սեփական պատմությունը, իր սեփական հերոսներին և իր սեփական հիշողությունը»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի