ՌԴ-ում դատական կատարողական վարույթ են սկսել Իլհամ Ալիևի նախկին խնամու՝ ադրբեջանցի միլիարդատեր Արաս Աղալարովի նկատմամբ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

ՌԴ անհատ պարտապանների ռեեստրի տվյալների համաձայն՝ Դաշնային դատական ​​կատարածուների ծառայությունը կատարողական վարույթ է սկսել ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարար Արաս Աղալարովի նկատմամբ, գրում է Վեդոմոստին։

Վարույթը սկսվել է հունիսի 26-ին, իսկ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանային դատարանը համապատասխան կատարողական թուղթը փոխանցել է մայիսի 7-ին։

Ուշագրավ է, որ վարույթը հարուցվել է հունիսի 26-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունից մեկ օր առաջ։

Աղալարովը Crocus Group-ի սեփականատերն է։ 2020 թվականին նա Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների» վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 55-րդ տեղը՝ 1,7 միլիարդ դոլար կարողությամբ։ Նա ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 8-ին Բաքվում։ 1977 թվականին ավարտել է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով բազմալիքային հեռահաղորդակցության մասնագիտությամբ։

Հավելենք, որ Աղալարովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախկին խնամին է։ Աղալարովի որդին՝ Էմին Աղալարովը, Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի նախկին ամուսինն է։ Նրանք ունեն երկու որդի և մեկ որդեգրված դուստր։

Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին օրերին սրվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական ծագում ունեցող ավելի քան 50 անձինք։ Ձերբակալության ընթացքում մահացել է առնվազն երկու մարդ՝ Ադրբեջանի 60-ամյա քաղաքացի Հուսեյն Սաֆարովը և նրա եղբայրը՝ 55-ամյա Զիյադդինը։ Եվս երեք մարդ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Բաքուն պահանջել է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանի դեսպանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից իր քաղաքացիների խոշտանգումների և սպանության փաստով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի