Զախարովան՝ Ադրբեջանում ռուսալեզու դպրոցները փակելու և ՌԴ-ին շովինիզմի մեջ մեղադրելու հայտարարությունների մասին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ադրբեջանի պետական ​​AZ TV հեռուստաալիքի նյութը, որտեղ Ռուսաստանը մեղադրվում է կայսերական քաղաքականության և շովինիզմի մեջ, «զզվելի սուտ է»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ինձ թվում է, որ սա ամենազզվելի սուտն է, որ մեր երկրում որոշ փուլում, ինչ-որ տեղ եղել է մարդկանց դասակարգերով վերաբերվելու քաղաքականություն։ Մենք միշտ պայքարել ենք դրա դեմ»,- ասել է նա։

Զախարովան անդրադարձել է նաև Ադրբեջանում ռուսալեզու դպրոցների փակման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին։

«Մենք տեսել ենք որոշ լրատվամիջոցներում հրապարակումներ այն մասին, որ, իբր, Ադրբեջանում նախատեսվում է փակել ռուսալեզու դպրոցները։ Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով անմիջապես առաջացած հսկայական թվով հարցերը, Ադրբեջանի կրթության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և այս հարցի շուրջ մշտական ​​կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա՝ նշելով, որ հերքումը հրապարակվել է «չափազանց ժամանակին», քանի որ «խոսում են ոչ միայն քաղաքական կամ փիլիսոփայական երևույթի մասին, դրանք կոնկրետ մարդկանց ճակատագրեր են»։

Հիշեցնենք, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանում տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսալեզու դպրոցները փակվելու են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի