Եկատերինբուրգում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել ադրբեջանական սփյուռքի ղեկավարը

Լուրեր

22.10.2026 | 14:45
Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
22.10.2026 | 14:40
8 տարում՝ 82% աճ․ պետական ապարատի ծախսերն ու ընդդիմադիր Փաշինյանի չիրականացած պահանջը  
22.10.2026 | 14:38
Հայաստանի փախստականների հավաքականը մասնակցել է Unity EURO Cup-ին
22.10.2026 | 14:35
Ռուսաստանն ու Ուկրաինան զոհերի մարմիններ են փոխանակել
22.10.2026 | 14:30
Կրակեի՞ն, սպանեի՞ն. Փաշինյանը` Բերդի հատված անցած ադրբեջանցու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:23
Կառլոս Աուգուստո․ «Մխիթարյանի գոլային փոխանցումը հիանալի էր». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:19
Ղալաթ են անում, թե ճնշում են. ո՞վ է ճնշում. Փաշինյանը` ՏԻՄ ընտրությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 14:15
Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար
22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2027-28 թթ․ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին նախօրեին Եկատերինբուրգում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել: Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեն: Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում, գրում է Lenta.ru-ն։

Հաղորդվել էր, որ hատուկ նշանակության ուժերը «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ կանգնեցրել են Mercedes-Benz G-դասի մեքենան, որով Շահինն ու նրա որդին էին երթևեկում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ուժայինները վազում դեպի  մեքենան և պահանջում, որ ներսում գտնվող մարդիկ դուրս գան մեքենայից։ Այնուհետև նրանք սկսում են մուրճով հարվածել պատուհաններին, վարորդն այդ պահին փորձում է փախչել՝ մեքենան հետընթաց դիրքով տեղափոխելով։ Արդյունքում մեքենան բախվում է հետևում կայանված ավտոմեքենային, նաև գետնին գցում հատուկ նշանակության ուժերի աշխատակիցներից մեկին։ Դրանից հետո նրա գործընկերները հարձակվում են Mercedes-ի վրա և Շիխլինսկուն դուրս հանում մեքենայից։ Նրան պառկեցնում են ասֆալտին։ Տղամարդը փորձել է դիմադրել, սակայն նրան ձեռնաշղթաներ են հագցրել։

«Ես կարծում եմ, որ դա լիազորությունների չարաշահում է, մեր դեմ ուղղված անօրինական գործողություններ: Ես չգիտեմ, թե ինչ վնասվածքներ է ստացել հայրս, ես միայն ոտքի թեթև վնասվածք ունեմ»,- E1.RU-ին տված հարցազրույցում ասել է Մութվալի Շիխլինսկին:

Ավելի վաղ էլ Վորոնեժում ձերբակալվել էր ադրբեջանցի գործարար Յուսիֆ Խալիլովը։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ նա նույնպես ազատ է արձակվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի