Ադրբեջանը պատասխան բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ կոչ անելով չխառնվել երկրի ներքին գործերին

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 1-ին Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևի հետ ՌԴ ԱԳ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Բաքվի կողմից ռուսական կողմին բողոքի նոտա է հանձնվել՝ կապված Եկատերինբուրգում օրենքի կոպիտ խախտման, այդ թվում՝ ադրբեջանցիների սպանության ու առանձնակի դաժանությամբ ծեծի մասով, որոնց թվում կային ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիներ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ դրա նոտայում նաև խիստ բողոք է արտահայտվել Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից իրենց  հայրենակիցների հարցաքննության ընթացքում խոշտանգումների և նվաստացուցիչ վերաբերմունքի կիրառման դեմ։

Բաքուն ընդգծում է, որ հատուկ գործողությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ադրբեջանցիների նկատմամբ ցուցաբերված էթնիկ անհանդուրժողականությունը, ինչպես նաև նման դեպքերի մասին ռուսական լրատվամիջոցներում լուսաբանումը լուրջ մտահոգություն են առաջացնում: Նշվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների անօրինական գործողությունները, ադրբեջանցիների սպանությունը և ծանր մարմնական վնասվածքները խիստ բացասական արձագանք են առաջացրել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ռուսական կողմից պահանջվել է անցկացնել այդ հարձակումների մանրակրկիտ և օբյեկտիվ հետաքննություն, ինչպես նաև անհապաղ միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության գործող օրենսդրության:

«Դեսպանը ռուսական կողմի ուշադրությանն է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, որը ներկայացվում է որպես «Россия Сегодня» միջազգային տեղեկատվական գործակալության մասնաճյուղ։ Գրասենյակում Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումները լիովին համապատասխանում են մեր երկրի օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս տարվա փետրվարի 12-ին «Россия сегодня» դաշնային պետական կազմակերպության Բաքվի մասնաճյուղի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են, որ նրանք չունեն Ադրբեջանում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության իրավական հիմք, ծանուցում են տվել՝ երեք օրվա ընթացքում դադարեցնել մասնաճյուղի գործունեությունը։ Չնայած դրան՝ «ՌԴ քաղաքացիները շարունակել են անօրինական կերպով իրականացնել մասնաճյուղի գործունեությունը, որի հավատարմագրումը չեղարկվել է»։

Հաջիզադեի խոսքով՝ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ ռուսական կողմի դժգոհությունը որևէ հիմք չունի, ռուսական կողմին կոչ է արվում չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։ Նշվել է, որ, ի տարբերություն Ռուսաստանի իրավապահ մարմինների, ադրբեջանական կողմի միջոցառումները և դրանց իրականացման մեթոդները «բացարձակ օրինական են»։ Նշվել է նաև, որ Ռուսաստանի նշված գործողություններն ու արարքները հակասում են երկու երկրների միջև երկկողմ հարաբերություններին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանին նոտա է փոխանցվել՝ ռուս լրագրողներին անհապաղ ազատ արձակելու պահանջով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի