Եթե ժողովուրդը գնում է ավտոբուսի համար ուրախ վճարում է, էս օրենքի անհրաժեշտությունն ինչի՞ առաջացավ․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ցանկացած օրենք, որ բերվում է` ունենում է որոշակի քաղաքական նպատակ, հատկապես այսպիսի բարձր հնչեղությամբ օրենքները։ Օրինակ, հաջորդ օրենքը, որը քննարկելու ենք՝ ակնհայտ ունի քաղաքական նպատակ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձը չվճարելու համար տուգանք սահմանելու նախագծի փաթեթներին։

«Բա, եթե ժողովուրդը ուրախ է, երջանիկ է, գնում է, ուրախ ավտոբուսի համար վճարում է՝ այս օրենքի անհրաժեշտությունը որտեղի՞ց առաջացավ։ Տրամաբանական կլիներ, եթե զեկուցողը վիճակագրություն բերեր՝ ասեր արդյո՞ք Երևան քաղաքում տրանսպորտի գինը 50 %-ով թանկացնելուց հետո մեր քաղաքացիները դրանից բավարարվա՞ծ են, տրամաբանական կլիներ ասել՝ քաղաքացիները բավարարված են, գոհ են ծառայություններից, բայց կան վատ անպատասխանատու քաղաքացիներ ու իրենց պետք է պատժել, կամ ասել, որ թանկացումներից հետո ոչ միայն իրենք են գոհ, այլ նաև եկամուտներն են շատացել քաղաքային, համայնքային բյուջե, և այդ հավելյալ եկամուտներից քաղաքի կյանքը ավելի բարելավվել է։ Չկա՛ նման բան, չ՛ի բերվել»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա կարծիքով՝ իշխանությունն էլ հասկանում է, որ իրենց «ռեֆորմը» ձախողվել է և հիմա փող է պետք, դրա համար մնում է քաղաքացին՝ որպեսզի «տուգանքի մատերիալ»։

Նշենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան