Մոսկվան շահագրգռված է Բաքվի հետ հարաբերությունների զարգացմամբ․ Պեսկով

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մոսկվան ափսոսում է Բաքվի կողմից ռուսական միջոցառումները չեղարկելու որոշումների համար՝ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված, որտեղ իրավապահ մարմինները կասեցրել էին էթնիկ խմբի գործունեությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք անկեղծորեն ափսոսում ենք ընդունված որոշումների կապակցությամբ։ Կարևոր է շարունակել աշխատանքը՝ բացատրելու այն իրադարձությունների պատճառներն ու բնույթը, որոնք, ադրբեջանական կողմի կարծիքով, նման դեմարշների պատճառ են հանդիսացել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Բաքվի կողմից Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման հետ կապված ռուսական միջոցառումների չեղարկումը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է նաև, որ այդ իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է դեմարշների պատճառ դառնան։

«Մենք շահագրգռված ենք, որ հետագայում էլ զարգացնենք Ադրբեջանի հետ մեր լավ հարաբերությունները»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։
Այս իրադարձությունները նոր լարվածություն են առաջացրել Բաքվի և Մոսկվայի հարաբերություններում։ Նախ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ու բացատրություններ պահանջել, ապա ադրբեջանական կողմը չեղարկել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ հունիսի վերջին Բաքու նախատեսված այցը։ Ադրբեջանի մշակույթի նախարարությունն էլ հայտարարել է, որ երկրում չեղարկվում են ՌԴ-ի կողմից ծրագրված բոլոր մշակութային միջոցառումները։

Ադրբեջանի խորհրդարանն էլ հայտնել է, որ Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ահմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի