Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին, նույնը խորհուրդ կտայի ՌԴ մյուս պաշտոնյաներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին կոչ է անում չխառնվել ՀՀ ներքին գործերին։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց «եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են»։

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։ Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն և ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթին։ Սա իրավական պրոցես է և սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։