«Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են»․ Լավրով

Լուրեր

25.11.2026 | 10:46
Ռոնալդուն խփել է կարիերայի 987-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2026 | 10:42
Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է խաղաղության հասնել մինչև հունվար. Թրամփը պատասխանել է՝ «ժամկետներ չունի»
25.11.2026 | 10:34
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր մարտական դիրքեր և զորամասեր․ հանձնարարականներ են տրվել
25.11.2026 | 10:25
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդում վաճառվել է 1,3 միլիոն եվրոյով
25.11.2026 | 10:18
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 25-ի դրությամբ
25.11.2026 | 10:03
Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են
25.11.2026 | 09:50
Նավթի գներն աճել են
25.11.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է
24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
Բոլորը

«Հայ Առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի, Ռուսաստանը շահագրգռված է, որ այն չենթարկվի անհիմն հարձակումների»,- այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Թեման քննարկվել է, լուրջ մտահոգություններ ենք հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հասկանալի է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց հազարամյա Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են։ Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հենասյուներից մեկը, և մենք  չէինք ցանկանա, որ այդ եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների։ Եվ մենք շահագրգռված ենք այս հակամարտության, այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ՝ Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների և, ըստ էության, ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ հայ հասարակության մեջ «եկեղեցու պաշտպանության շարժումը շատ լուրջ է, որը հիմնված է խորը ավանդույթների վրա»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի