ԱԱԾ-ի գործողությունները՝ ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են. ՀԱԿ-ի հայտարարությունը

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մայր Աթոռի մոտ իրավապահների գործողություններին:

«Հայ Ազգային Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը: 2025 թվականի հունիսի 27-ին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված գործողությունները, որոնք ուղղված են Հայաստանի հոգևոր և ազգային ինքնության կարևորագույն խորհրդանիշի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ, անընդունելի են և խաթարում են հայ ժողովրդի դարավոր արժեքներն ու միասնականությունը:

Հայ Առաքելական Եկեղեցին ավելի քան 1700 տարի եղել է հայ ժողովրդի հոգևոր առաջնորդը, պետականության պահպանման հենասյունը և ազգային ինքնության կարևորագույն կրողը: Նման գործողությունները, որոնք իրականացվում են իշխանությունների կողմից, ոչ միայն խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված եկեղեցու և պետության անջատման սկզբունքը, այլև ուղղակի հարված են հասցնում մեր ժողովրդի միասնությանը՝ հատկապես այս ճգնաժամային ժամանակաշրջանում, երբ ազգային համախմբվածությունը կենսական անհրաժեշտություն է:
Մենք խորապես մտահոգված ենք այն հանգամանքով, որ իշխանությունների կողմից նման քայլերը կարող են լինել ավելի լայնածավալ ծրագրի մաս, որն ուղղված է Հայ Եկեղեցու պատմական դերի նսեմացմանը և ազգային արժեքների խարխլմանը: Այս գործողությունները, որոնք իրականացվում են բռնի ուժի և ճնշումների միջոցով, հիշեցնում են մեր պատմության ամենածանր էջերը և անընդունելի են ժողովրդավարական պետությունում:

Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում.
Անհապաղ դադարեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված բոլոր գործողությունները:
Հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և եկեղեցու անկախությունը:
Զերծ մնալ ազգային սրբությունների և հոգևոր արժեքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգությունից:
Հայաստանի քաղաքացիներին, հոգևորականությանը և միջազգային հանրությանը՝ համախմբվել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և նրա սրբավայրերի:
Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ կանգնած է Հայ Առաքելական Եկեղեցու կողքին և վճռականորեն պաշտպանելու է մեր ազգային հոգևոր ժառանգությունը: Մենք կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին՝ միավորվել այս պայքարում՝ հանուն մեր ազգի արժանապատվության և միասնության»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ այսօր, երբ ԱԱԾ-ն փորձում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, բակում մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, որոնք փորձում էին թույլ չտալ։ Շուտով Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։