Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանին ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև առկա հակասությունների մասին․Օվերչուկ

Լուրեր

06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
Բոլորը

Ռուսաստանը նամակ է պատրաստում Հայաստանի համար, որում նշում է «Եվրամիության հետ իր մերձեցման նորմերի և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կանոնների միջև հակասությունները», այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Ես պատրաստվում եմ նամակ  ստորագրել ՝ ուղղված իմ գործընկեր Մհեր Հերբերտովիչին (ՀՀ փոխվարչապետ Մհեր  Գրիգորյան ) այն մասին, որ մեր կարծիքով այս գործողությունները (ԵՄ-ի հետ մերձեցման նորմերը ) հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին», – ասել է Օվերչուկը՝ զգուշացնելով, որ «կքննարկի համապատասխան միջոցառումների կիրառման հարցը»։

«Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հայաստանի և Եվրամիության միջև մերձեցման շրջանակներում։ Մենք նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության իրավական շրջանակներում հայտնվում են նորմատիվ ակտեր, որոնք պարզեցնում են որոշ հավաստագրման կանոններ», – հայտարարել է Օվերչուկը։

Նա նշել է, որ օրինակ, «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից սննդամթերքի հավաստագրման որոշ կանոններ նշանակում են, որ դրա պահանջներին չհամապատասխանող ապրանքները կարող են մուտք գործել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկա»։

«Մենք այս հարցը կներկայացնենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը», – նշել է  Ռուսաստանի փոխվարչապետը։

Օվերչուկը հիշեցրել է, որ «ՀՀ խորհրդարանն ընդունել է օրենք, որը հռչակում է Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ձգտման մասին»։

«Մենք ուշադիր հետևում ենք այս ուղղությամբ Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Իհարկե, մենք միշտ կհարգենք Հայաստանի ժողովրդի ընտրությունը, բայց միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, և դա արդեն հաստատել է (ՀՀ վարչապետ) Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի միաժամանակյա ներկայությունը և՛ Եվրասիական տնտեսական միությունում, և՛ Եվրամիությունում անհնար է», – հայտարարել  է Ռուսաստանի փոխվարչապետը։

Օրերս էլ Օվերչուկը հայտարարել էր, թե  Հայաստանի՝ Եվրամիության հետ մերձեցման կուրսը արդեն իսկ վնասում է հանրապետության տնտեսությանը ու ներկայացրել, թե դա ինչ հետևանքներ կունենա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի