Ուկրաինայի ԶՈՒ-ն կանգնեցրել է Ռուսաստանի հարձակումը Սումիի մարզում․ Սիրսկի

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի զինուժը  կանգնեցրել է ռուսական զորքերի առաջխաղացումը Սումիի մարզում։ Այս մասին  հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսական զորքերի հարձակումը Սումիի մարզի սահմանային շրջաններում կանգնեցվել է, և մարտական ​​գիծը կայունացել է», – ասել է  Ալեքսանդր Սիրսկին ռազմաճակատ մեկնելուց հետո։

«Սումիի շրջանի պաշտպանությունն այսօրվա հիմնական խնդիրներից մեկն է։ Մայիս-հունիս ամիսների արդյունքների հիման վրա կարող ենք ասել, որ Ռուսաստանի Դաշնության տարածքից թշնամու կողմից «ամառային հարձակման» փորձերի ներկայիս ալիքը խեղդող է նույն կերպ, ինչպես անցյալ տարի՝ Խարկովի շրջանում թշնամու հարձակողական գործողությունների փորձը», – գրել է Սիրսկին  տելեգրամի ալիքում՝ հավելելով․

«Որոշակի շրջաններում մեր ստորաբաժանումները հաջողությամբ կիրառում են ակտիվ պաշտպանության մարտավարություն և ազատագրում ուկրաինական հողերը Սումիի մարզի սահմանային գոտում»։

Սիրսկին նաև հայտարարել է, որ Կուրսկի մարզի Գլուշկովսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունները ստիպել են Ռուսաստանին իր զորքերի մի մասը տեղափոխել իր տարածքը պաշտպանելու համար, ինչը զգալիորեն կրճատել է Սումիի ուղղությամբ ռուսական զորքերի հիմնական խմբի հարձակողական հնարավորությունները։

Օրերս էլ Ուկրաինայի Պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել էր, որ գրանցել է ռուսական կողմի  ակտիվության նվազում Սումիի մարզում, բացառությամ՝բ Յունակովսկա և Խոտին համայնքների տարածքների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի