Ձերբակալված բոլոր 16 անձանց մասով կալանքի միջնորդություն է ներկայացվել

Լուրեր

25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ձերբակալված բոլոր 16 անձանց մասով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին: Նիստը կայանալու է այսօր՝ ժամը 22:00-ին։

«Սրբազան շարժման» տելեգրամյան ալիքը հրապարակել է նաև ձերբակալված անձանցից 12-ի անունները.

«Այս պահին ձերբակալված անձինք են Բագրատ Գալաստանյանը, Կարո Օկումուշյանը, Տիգրան Թոփալյանը, Տիգրան Գալստյանը, Դավիթ Գալստյանը, Միհրան Մախսուդյանը, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյանը, Իգոր Սարգսյանը, Արա Ռոստոմյանը, Արմեն Ալեքսանյանը, Մովսես Շարբաթյանը»։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից խուզարկություններ են սկսվել «Սրբազան պայքարի» ղեկավար Բագրատ Գալստանյանի և նրա համակիրների բնակարաններում։ Արդեն կեսօրին իր կեցավայրից բերման էր ենթարկվել Գալստանյանը, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։

Ռոզա Վարդանյան