Իրանը չի խախտի հրադադարը, եթե Իսրայելը դա չանի. Փեզեշքիան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը կշարունակի հավատարիմ մնալ հրադադարին, «քանի դեռ սիոնիստական ​​ռեժիմը չի խախտում այն»։ Մալայզիայի վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում Իրանի նախագահը նշել է, որ «սիոնիստական ​​ռեժիմը և նրա կողմնակիցները հույս ունեին դժգոհություն առաջացնել իրանցիների շրջանում: Այնուամենայնիվ, իրանցի ժողովուրդը ցույց է տվել, որ որոշ չնայած խնդիրներին, նրանք միասնական են մնում թշնամու ագրեսիայի դեմ»:

Ըստ Իրանի նախագահի`Իսրայելը հարձակվել է՝ մտածելով, թե Թեհրանը բավարար միջոցներ չունի արձագանքելու և մի քանի օրվա ընթացքում կհանձնվի։

«Սիոնիստական ​​ռեժիմը և նրա կողմնակիցները նաև հույսը դրել են դժգոհություն հրահրելու և իրանցի ժողովրդին մոբիլիզացնելու վրա»,-ասել է Փեզեշքիանը։

«Երբ սիոնիստական ​​ռեժիմը չկարողացավ հասնել իր նպատակներին, ԱՄՆ-ն անմիջականորեն մասնակցեց Իրանի դեմ ուղղված հանցագործություններին և, խախտելով բոլոր միջազգային կանոնները, հարձակվեց իրանական միջուկային օբյեկտների վրա», – հայտարարել է նա`ընդգծելով, որ Իրանը բոլոր հարևան և տարածաշրջանային երկրներին համարում է բարեկամներ և եղբայրներ և միշտ ձգտել է խորացնել և ամրապնդել նրանց հետ հարաբերություններն ու համագործակցությունը։

Փեզեշքիանը հավելել է, որ «Իրանը ստիպված էր արձագանքել ԱՄՆ հանցագործություններին՝ հարձակվելով Կատարում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա, նշելով, որ դա չի նշանակում, որ Իրանը հակամարտության մեջ է Կատարի կառավարության և ժողովրդի հետ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա և հրադադարը ուժի մեջ է։

Թարգմանությունը Էմմա Չոբանյանի