ՀԷՑ-ից Փաշինյանին «ատամ են ցույց տալիս»․ պայքարելու են պետականացման դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.06.2026 | 22:37
Լևոն Քոչարյանը հաստատում է` Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել լքել երկիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 22:09
Պատգամավորական մանդատները բաշխվեցին
14.06.2026 | 21:54
Ընդդիմադիր 6 քաղաքական ուժեր հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
14.06.2026 | 21:50
Տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքների վրա․ ԿԸՀ որոշումն ընդունվեց
14.06.2026 | 21:38
Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որպեսզի ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:18
Վերաքվեարկություն պե´տք է լինի, բայց չեն անի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 21:11
Ընդդիմության ակցիան՝ ԿԸՀ-ի դիմաց. ՈՒՂԻՂ
14.06.2026 | 20:37
Չեմ հիշում` այդ փակ նիստին մասնակցե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 20:05
Բոլոր սցենարները մեր սեղանին են. կան մարդիկ, որ մեզնից գործողությունների են սպասում. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 19:45
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.06.2026 | 19:21
Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է սկսում
14.06.2026 | 19:07
100,000 և ավելի ընտրակաշառքի մեխանիզմն աշխատեց․ Գասպարի. ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 19:02
Կգա ժամանակը` կիմանաք. Արման Աբովյանը` ԲՀԿ-ի հետագա քայլերի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
14.06.2026 | 18:52
Սուրեն Պապիկյանը Փարիզում է
14.06.2026 | 18:48
Ձայնագրության Դավոն ես եմ, բայց պնդում եմ`կաշառք չեմ տվել. Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Թքած ունեմ իրենց վրա էլ, ՀԷՑ-ի վրա էլ»,- ահա այսպես էր ձերբակալության օրը խոսել ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով ՀԷՑ-ի պետականացման մասին խոսակցություններին։ Ֆեյսբուքյան էջում Փաշինյանն այսօր դարձյալ անդրադարձավ թեմային «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ», – գրեց վարչապետը՝ հավելելով՝ «պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»։

Թե ինչ է ենթադրում էլեկտրականություն մատակարարող ընկերության պետականացման պլանը, Փաշինյանը փակագծեր չի բացում։ Factor TV-ն այս թեմայով պարզաբանում խնդրեց Մհեր Գրիգորյանից։ Փոխվարչապետը ևս չի բացահայտում գործընթացի քայլերը։

«Բոլոր և ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի ՀԷՑ-ին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով։ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են դեպքերը և գործողությունները, որոնք այս կամ այն դեպքերի դեպքում կառավարությունը կարող է իրականացնել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

ՀԷՑ-ը պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չի ստացել։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը։

«Ոչ մի գրություն չկա, աշխատավայրում եմ, պետական կառույցներից որևէ բան չկա։ Չենք էլ կարող ենթադրել, որ խելագարության կանխավարկածով են առաջնորդվելու»,- ասաց նա։

Փաշինյանը ՀԷՑ-ը պետականացնելու մասին հայտարարել էր նախորդ շաբաթ, երբ ընկերության սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը քննադատեց վարչապետին՝ եկեղեցուն թիրախավորելու համար։

«Ես տվել էի հանձնարարական, որ մեկ ամսվա ընթացքում ժողովրդին հասցված վնասը վերականգնելու մեխանիզմներ ներդրվեն, կամ պետք է ՀԷՑ-ը պետականացվի։ Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին»,- ասել էր նա։

Փաշինյանի նշած ժամկետը լրացել է 3 օր առաջ։ Կառավարությունը չի մանրամասնում՝ այս մեկ ամսվա ընթացքում հնարավոր չէ՞ր գտնել քաղաքացիներին փոխհատուցելու մեխանիզմներ, ու դրա համար է Փաշինյանն արդեն իսկ պետականացման պլանից խոսում։ Մեկ ամսվա ընթացքում իրականացված քննարկումների արդյունքների վերաբերյալ հարցին փոխվարչապետը այսպես պատասխանեց․ «Հանձնարարականը, եթե հրապարակային լիներ, հրապարակային կլիներ։ Հանձնարարականը կա, աշխատանքներն ընթանում են, երբ արդյունքները ֆորմալիզացվեն, կհրապարակվի։ Ժամկետը լրացել է, առաջարկները դեռ պետք է քննարկվեն»։

ՀԷՑ-ի փոխտնօրեն Դավիթ Ղազինյանը Factor TV-ին փոխանցեց, որ կառավարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ մշտապես քննարկումների մեջ են եղել՝ քաղաքացիներին պատճառված վնասները փոխհատուցելու հարցով։ Նա հայտարարում է՝ պայքարելու են ընկերության պետականացման դեմ։

Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԺ-ում կա օրենքի նախագիծ, որով պետականացվելու է ՀԷՑ-ը։ ՔՊ-ականները նախագծի շրջանառության մասին տեղեկությունը չէին հաստատել։ Այսօր Factor TV-ն Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ՀԷՑ-ի ազգայնացման համար նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

«Հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ գործող օրենքով նկարագրված են»,-ասաց Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ պետականացման գործընթացը հնարավոր է և կիրականացվի Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի շրջանակներում։

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Այս գրավադրման գործարքին 2021 թվականի օգոստոսի 27-ին համաձայնություն է տվել ՀՀ կառավարությունը։

Նկատենք, սակայն, ընկերության գրավադրման հանգամանքը խոչընդոտ չէ դրա վաճառքի կամ պետականացման համար, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Նման դեպքերում գնորդը ժառանգում է նաև գրավադրման պայմանագրով ստանձնած պարտավորությունները։

Այսինքն՝ եթե ՀԷՑ-ը պետականացվեց, կառավարությունը ստանձնում է նաև ընկերության 125 մլն դոլարի վարկային պարտավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան