Էրդողանը ողջունել է Իրան-Իսրայել հրադադարը

Լուրեր

07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել  բոլոր կողմերին լիովին պահպանել հրադադարի համաձայնագրերը և կոչ արել միջազգային միջամտության՝ Մերձավոր Արևելքի հակամարտությունների սրումը կանխելու համար։ Այս մասին նա խոսել է Անկարայի Էսենբողա օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մեկնելուց առաջ, փոխանցում  է Turkiye today-ը։

«Իսրայելի անխոհեմ քայլերը, որոնք տարածվում են դեպի Իրան, բացարձակապես անընդունելի են։ Համաշխարհային խաղացողները պետք է ակտիվ միջոցներ ձեռնարկեն։ Մենք շարունակում ենք կոչ անել բոլորին ողջամտության։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին լիովին պահպանել հրադադարը», – ասել է Էրդողանը՝ անդրադառնալով Իսրայել-Իրան վերջին ռազմական գործողություններին։

Նա ողջունել է երեքշաբթի ուշ երեկոյան կողմերի միջև կնքված հրադադարի համաձայնագրի մասին հաղորդագրությունները՝ միաժամանակ ընդգծելով, որ հունիսի 13-ից ի վեր տարածաշրջանային լարվածությունը զգալիորեն աճել է։

«Նեթանյահուի կոտորածը պետք է ավարտվի», – հայտարարել է  Էրդողանը՝ անդրադառնալով Իսրայելի ռազմական գործողություններին։

«Մենք ողջունում և գնահատանքով աջակցում ենք տարածաշրջանում հրադադար ապահովելու յուրաքանչյուր ջանք»,-ասել է նա։

Թուրքիան իրեն որպես միջնորդ է ներկայացնում տարածաշրջանային հակամարտություններում, ընդ որում՝ Էրդողանը շեշտել է Անկարայի դիվանագիտական ​​ջանքերը ռուս-ուկրաինական պատերազմում։ Նա նշել է, որ Թուրքիան վերջերս Ստամբուլում երեք տարվա ընդմիջումից հետո միավորել է հակամարտող կողմերին՝ նպաստելով գերիների և զոհվածների մարմինների փոխանակմանը։

«Այս պատերազմը չի կարող հավերժ շարունակվել», – ասել է Էրդողանը ուկրաինական հակամարտության մասին․ «Մենք մի երկիր ենք, որը արժանացել է երկու կողմերի վստահությանը։ Արձանագրվել է կոնկրետ առաջընթաց»։

Թուրքիայի ՆԱՏՕ-ին անդամակցության  և Եվրամիությանը միանալու ձգտման վերաբերյալ Էրդողանը նշել է Անկարայի ռազմական ներդրումը դաշինքում։ «Մենք ունենք ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամեծ բանակը։ Մեր երկիրը, որն ավելի շատ ներդրում է ունենում Եվրոպայի անվտանգության մեջ, քան շատ երկրներ, պետք է ներառվի միության մեջ», – հայտարարել է նա։

Էրդողանը նաև հայտնել է Թուրքիայի՝ 2026 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հյուրընկալելու մտադրության մասին՝ նշելով, որ գագաթնաժողովի շրջանակներում կանցկացվեն երկկողմ հանդիպումներ դաշնակից առաջնորդների հետ։

Էրդողանը շեշտել է, որ տարածաշրջանը «չի կարող կրել պատերազմի բեռը, որի հետևանքները կզգացվեն ամբողջ աշխարհում», կոչ անելով դիվանագիտական ​​լուծումներ գտնել ռազմական գործողությունների փոխարեն։

«Մատները ձգաններից հետ քաշելը և դիվանագիտությանը վեճերը լուծելու հնարավորություն տալը կլինի ամենաճիշտ, օգտակար և իմաստուն մոտեցումը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի