ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է ուկրաինական Սումի մարզը․ կան զոհեր, այդ թվում՝ երեխա

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի 24-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզին։ Տեղական իշխանությունները հայտնել են 3 զոհի մասին, նրանցից մեկն ութամյա երեխա է, փոխանցում է Current time-ը։ Երեխայի մարմինը դուրս է բերվել ավերված տան փլատակներից։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը  նշել է, որ ռուսական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Վերխնեսիրովատսկայա համայնքի բնակավայրերից մեկին։

«Հարվածը խլել է տարբեր ընտանիքներից մարդկանց կյանքեր։ Նրանք բոլորը ապրում էին նույն փողոցում։ Նրանք պառկել էին քնելու  իրենց տներում։ Բայց ռուսական անօդաչու թռչող սարքերը ընդմիշտ ընդհատել են նրանց քունը»,- գրել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։

Հաղորդվում է, որ  երեք մարդ փլատակներից դուրս է բերվել և հոսպիտալացվել։ Նրանցից մեկը ծանր վիճակում է։

«Ցինիկ հարձակումը մեծածավալ ավերածություններ է առաջացրել բնակելի հատվածում։ Վեց մասնավոր տնային տնտեսության տարածքում միաժամանակ այրվում էր մոտ 15 շինություն», – ասվում է Պետական ​​​​Արտակարգ իրավիճակների ծառայության հայտարարության մեջ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են 97 հարվածային անօդաչու թռչող սարքերից 78-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի