Տարածաշրջանը կարող է երբեք խաղաղություն չտեսնել, եթե Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ շարունակվի. Փեզեշքիան

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը հայտարարել է, որ «Իսրայելի ռեժիմը անտեսում է միջազգայնորեն ընդունված բոլոր կանոնակարգերը»՝ զգուշացնելով, որ «տարածաշրջանը կարող է երբեք չտեսնել կայուն խաղաղություն և անվտանգություն, եթե Իսրայելի հանցագործությունները շարունակվեն», փոխանցում է IRNA գործակալությունը։

Երեքշաբթի օրը ԱՄԷ նախագահ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ասել է, որ ի սկզբանե ձգտել է միասնության և համերաշխության՝ թե՛ երկրի ներսում, թե՛ այլ երկրների հետ համագործակցության մեջ։

Այնուամենայնիվ,  Իրանի նախագահն ասել է, որ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությամբ «Իսրայելի ռեժիմը փորձել է խոչընդոտել Իրանի խաղաղության ջանքերը»։

Նա նաև անդրադարձել է Իրանի դեմ Իսրայելի կողմից շարունակվող ագրեսիային, որը, նրա խոսքով սկսվել է այն ժամանակ, երբ Թեհրանը բանակցություններ էր վարում ԱՄՆ-ի հետ՝ աշխարհին վստահեցնելու, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Նա դատապարտել է հարձակումները որպես այդ դիվանագիտական ​​ջանքերը խոչընդոտելու փորձ:

Իր հերթին, էմիրաթական կողմը համերաշխություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին:

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Ի պատասխան՝ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի