ԵՄ ԱԳ նախարարները համաձայն են, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք

Լուրեր

06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ համաձայնեցրել է դիրքորոշումը, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ «Մենք բոլորս համաձայն ենք, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։
Շտապ անհրաժեշտ է լիցքաթափել իրավիճակը։ ԵՄ-ն իր դերը կխաղա դիվանագիտական ​​ջանքերում»,-նշել է Կալլասը X-ի  իր միկրոբլոգում։

Նա նաև Իրանի և Իսրայելի միջև շարունակվող հակամարտության անհապաղ դեէսկալացիայի կոչ է արել, քանի որ ուրբաթ օրվանից ի վեր հրթիռային փոխհրաձգությունները սրվել են։

«Մենք բոլորս համաձայնեցինք լարվածության թուլացման անհապաղ անհրաժեշտության հարցում։ Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և դիվանագիտությունը դա կանխելու լուծումն է։ Եվ ԵՄ-ն կխաղա իր դերը։ Ես նաև նկատի ունեցա ԵՄ նախարարների աջակցությունը Եվրամիությանը և իմ ներգրավվածությունը լարվածության թուլացման գործում։ Այսպիսով, ես ոչ մի ջանք չեմ խնայի այս հարցում»,-նշել է նա։

Կալլասը նաև ընդգծել է  Իրանի արագացված միջուկային ծրագրի վերաբերյալ մտահոգությունները՝ մեջբերելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջերս արված հայտարարությունը, որ Թեհրանը խախտել է միջուկային զենքի չտարածման պարտավորությունները։

«Ահա թե ինչու մենք նույնպես համաձայն ենք, որ դիվանագիտական ​​լուծումը երկարաժամկետ հեռանկարում Իրանի միջուկային ծրագիրը լուծելու լավագույն միջոցն է, և Եվրոպան պատրաստ է իր դերը խաղալ։ Անցյալ շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարեց, որ Իրանը խախտում է միջուկային զենքի չտարածման իր պարտավորությունները։ Մենք չենք կարող ներողամիտ լինել, երբ Իրանը արագացնում է իր միջուկային ծրագիրը»,-ասել է Կալլասը։

Նա նշել է, որ  E3 երկրների ԱԳ նախարարները (Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի) զանգահարել են Իրանի ԱԳ նախարարին․ թե ինչ կարող են անել՝ իսկապես նստելու և լարվածությունը նվազեցնելու համար։ Ըստ նրա՝  բոլորը  համաձայն են,  դիվանագիտական ​​լուծումն է միակը Իրանի միջուկային ծրագրի համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի