Այսօր չվերթներ չեն չեղարկվել, փոխարենը որոշ թռիչքների տևողությունն է ավելացել

Լուրեր

17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
17.05.2026 | 11:41
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
Բոլորը

Իսրայելի և Իրանի միջև հակամարտությամբ պայմանավորված դեպի ՀՀ և Երևանից որևէ չվերթ այսօր չի չեղարկվել, փոխարենը որոշ թռիչքների տևողությունն է ավելացել։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

«Թռիչքի չեղարկումներ միայն առաջին օրն ենք ունեցել, հետագա օրերին արդեն խնդիրը կարգավորվել է։ Օդային ճանապարհն է միայն փոխվել, բայց Դուբայ, Աբու-Դաբի թռնում են։ Չեղարկված թռիչքներն Իրանի իսլամական հանրապետություն ուղղությամբ են այն պատճառով, որ երկրի օդային տարածքը փակ է»,- նշեց Կոմիտեի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։

FactorTV-ի հարցին՝ այսինքն, օդային ճանապարհն ավելի երկարե՞լ է, Աղաբեկյանը դրական պատասխան տվեց.

«Պարզապես շրջանցում են Իրանի օդային տարածքը և այլընտրանքային ճանապարհով գնում, ինչն էլ, կախված ուղղությունից, հնարավոր է՝ մի քանի ժամով երկարեցնի թռիչքի տևողությունը»։

Հիշեցնենք՝ Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիք ուղղելով։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։

Ռոզա Վարդանյան