Լրագրողի նկատմամբ բռնություն, 11 բերման ենթարկված անձ. Քասախում ոստիկաններն ուժով բացել են ճանապարհը

Լուրեր

25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
Բոլորը

Այսօր վաղ առավոտից քասախցիները կրկին բողոքի ակցիա են իրականացնում և պահանջում, որ 59 համարի ավտոբուսը շարունակի աշխատել նախկին երթուղով և հասնի մինչև իրենց գյուղ։ Գյուղացիները փորձեցին փակել Երևան-Աշտարակ ճանապարհը, սակայն ոստիկանները բռնի ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել նրանց։ Ինչպես FactorTV-ի հետ զրույցում նշեց ՆԳՆ մամուլի քարտուղարը՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելու համար բերման է ենթարկվել 11 քաղաքացի։

Կարմիր բերետավորներից մեկն այդ ընթացքում հարվածեց ակցիան լուսաբանող 24news-ի լրագրող Մերի Մանուկյանին։ ՆԳՆ-ից տեղեկացրին, որ այս մասով ծառայողական քննություն է նշանակվել։

Հիշեցնենք՝ արդեն մի քանի ամիս է Քասախ և Պռոշյան համայնքի բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում։ Նրանք պահանջում են, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չեղյալ հայտարարի որոշումը, ըստ որի` Պռոշյան-Երևան ուղևորափոխադրումը պետք է իրականացվի «ՄուլտիՏրանսպորտ» ՍՊԸ-ին պատկանող թիվ 277 միկրոավտոբուսով, որի արժեքը 200 դրամ է։ Բնակիչները դժգոհ են ոչ միայն գնաի բարձրացումից, այլև նրանից, որ ստիպված են երկար ճանապարհ կտրել իրենց բնակավայր հասնելու համար։ Ապրիլի 9-ին հարցի քննարկման նպատակով հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցել են վարչապետի աշխատակազմից, ՏԿԵՆ-ի տրանսպորտի վարչությունից և Երևանի քաղաքապետարանից ներկայացուցիչներ: Քննարկման արդյունքում պռոշյանցիների գիծը՝ 25 համարի երթուղին, շարունակում է իր աշխատանքը, իսկ 59 համարի երթուղին՝ ոչ:

Հանդիպումից հետո, փաստացի, քասախցիների պահանջը չբավարարվեց, ուստի նրանք շարունակում են ակցիաներ իրականացնել՝ պահանջելով 59 համարի երթուղու աշխատանքը ևս վերականգնել:

Ռոզա Վարդանյան