Իսրայելին Իրանի գիշերային հարվածների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել ավելի քան 90 մարդ

Լուրեր

08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
Բոլորը

Իրանը լույս հունիսի 16-ի գիշերը հրթիռային հարված է հասցրել Իսրայելի կենտրոնական հատվածին։ The Times of Israel-ի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։  Ըստ հաղորդումների՝ վերջին զոհի մարմինը հայտնաբերվել է Փետահ Տիկվայում հարձակման հետևանքով վնասված բնակելի բարձրահարկ շենքի փլատակներում։

Նույն վայրում զոհվել էր ևս երեք մարդ։ Մյուս զոհը Բնեյ Բրակից է, որտեղ հրթիռը հարված էր հասցրել բնակելի թաղամասին։  Արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնում է, որ 92 մարդ հոսպիտալացվել է, որոնց մեծ մասը թեթև վնասվածքներ ունի։

Որոնողական աշխատանքները շարունակվում են չորս պայթյունի վայրերից երկուսում։

Իրանի առողջապահության նախարարությունն էլ կիրակի երեկոյան հայտարարել էր, որ Իսրայելի կողմից եռօրյա հարվածների հետևանքով զոհվել է 224 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1200-ը։

Հիշեցնենք, որ Իսրայելը հունիսի 13-ին հարձակում է սկսել Իրանի վրա՝ թիրախավորելով միջուկային օբյեկտները, ռազմական և էներգետիկ ենթակառուցվածքները: Հարվածների հետևանքով զոհվել են բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ և խաղաղ բնակիչներ։ Իրանն էլ ի պատասխան հարվածներ է  հասցնում Իսրայելի տարածքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի