Հայաստանի և Մեքսիկայի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

Լուրեր

04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 04:45
ԱԱ-2026. Մեսիի գոլն ու Արգենտինայի ծանր հաղթանակը լրացուցիչ ժամանակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 01:22
ԱԱ-2026. Եգիպտոսը հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ քննարկել է Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին:

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին: Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: