Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի ԶՈՒ երեք բարձրաստիճան հրամանատար, 6 միջուկային գիտնական

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով իրանական Զինված ուժերի երեք բարձրաստիճան հրամանատար է զոհվել։ Այս մասին հայտնել է Իսրանելի պաշտպանության բանակը, հաստատել են նաև իրանական լրատվամիջոցները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամիի մահվան մասին արդեն հաղորդվել է։ Հաստատվել է նաև Իրանի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի և ԻՀՊԿ «Խաթամ ​​ալ-Անբիա» օդային պաշտպանության բազայի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի մահը։

Բացի այդ, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Իրանի միջուկային ծրագրին մասնակցող առնվազն վեց գիտնական, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Գիտնականներ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադռեզա Զոլֆաղարին, Ամիրհոսեյն Ֆեքին, Մոթալլեբլիզադեն, Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Ֆերեյդուն Աբբասին նահատակվել են Իսրայելի հարձակման ժամանակ», հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ  Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը հարվածել են Իրանի տարածքին, որից հետո Իսրայելը փակել է իր օդային տարածքը: Իսրայելի  բանակի տվյալներով՝ հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների։ Իսրայելական  բանակը հայտնել է, որ գիշերը հարվածներ են հասցվել Իրանում ավելի քան 100 թիրախների: Գործողությանը մասնակցել է 200 կործանիչ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի