ՌԴ ԶՈւ-ն 2-րդ գիշերն անընդմեջ ԱԹՍ-ներով գրոհել է Խարկովը․ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ

Լուրեր

05.04.2026 | 21:21
Բախվել են VAZ և KIA մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ և զոհ
05.04.2026 | 21:04
Թրամփը կրկին սպառնում է հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
05.04.2026 | 19:49
Հույս ունեմ, որ այս գիշեր «Բուշեր» օդանավակայանից տարհանված աշխատակիցները կհասնեն Հայաստան․ «Ռոսատոմ»-ի ղեկավար
05.04.2026 | 19:38
Իրանը կարող էր հիբրիդային պատերազմ սկսել Եվրոպայի երկրների դեմ․ FT
05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
Բոլորը

Ռուսական զորքերը հունիսի լույս 12-ի գիշերը կրկին անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովին։ Տեղական իշխանությունները հայտնում են, որ կան տուժածներ, այդ թվում՝ երեխաներ, փոխանցում է Current time-ը։

Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը գրում է, որ «գրանցվել է 11 հարված», ևս մեկ «Շահեդ» չի պայթել։

«Հարվածների տակ են հայտնվել բնակելի թաղամասեր, կրթական հաստատություններ, մանկապարտեզներ և ենթակառուցվածքներ։ Տասնյակ մեքենաներ են վնասվել, դպրոցների և տների պատուհաններ են կոտրվել։ Գրանցվել է առնվազն 12 տուժած, այդ թվում՝ չորս երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ հայտնել է, որ վիրավորվել են երկու տարեկան տղա, 12, 16 և 17 տարեկան աղջիկներ։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը նշում է, որ հրդեհներ են բռնկվել քաղաքի Սալտովսկի, Սլոբիդսկի և Շևչենկովսկի շրջաններում։ Այրվել են տներ, խանութներ, մեքենաներ։ Ըստ ծառայության՝ վիրավորվել է 14 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Տերեխովը նաև հաղորդել է բնակելի շենքերին և կրթական հաստատություններին հարակից տարածքներում հրդեհների մասին։

«Որոշ դեպքերում բեկորներն ընկել են անմիջապես մանկական խաղահրապարակների կողքին։ Հարվածներից մեկը վնասել է բազմահարկ շենքի վերելակի հորը, մյուսը ոչնչացրել է ոչ բնակելի շենքի մի մասը և հասարակական տրանսպորտի կանգառը»,- պնդում է Խարկովի քաղաքապետը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնում են, որ հունիսի լույս 12-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 63 ԱԹՍ-ով։

Հարվածի հիմնական տարածքներն են Խարկովի, Դոնեցկի և Օդեսայի մարզերը։ Նաև նշվում է, որ ՀՕՊ-ը կարողացել է չեզոքացնել 49 անօդաչու թռչող սարք։

Հունիսի լույս 11-ի գիշերը ռուսական բանակը անօդաչու թռչող սարքերով կրկին հարվածել էր Խարկովին։ Երեք մարդ էր զոհվել, հայտարարվել է 64 տուժածի մասին, նրանց թվում՝ ինը երեխա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի