Բրիտանիան ԵՄ-ի հետ համաձայնության է եկել Ջիբրալթարի և Իսպանիայի սահմանին վերահսկողության շուրջ

Լուրեր

10.12.2025 | 16:10
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Արման Ծառուկյանը
10.12.2025 | 16:03
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ն աշխատում է խաղաղության, այլ ոչ թե հրադադարի վրա
10.12.2025 | 15:51
«Արարատի» դարպասապահը կմասնակցի Աֆրիկայի ազգերի գավաթին
10.12.2025 | 15:45
Ո՞րն է ավելի վտանգավոր հանցագործություն. սպանությո՞ւնը, թե՞ կոռուպցիան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 15:42
Բրյուսելը ռուսական ակտիվների սառեցմանն ուղղված արտակարգ օրենք է պատրաստում. Financial Times
10.12.2025 | 15:40
Սերժ Սարգսյանն արձագանքել է Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի բովանդակությանը
10.12.2025 | 15:37
Սամվել Ալեքսանյանի կինն ու դուստրը կառավարությունից 109 մլն դրամի արտոնություն կստանան
10.12.2025 | 15:33
Ավստրալիայում ուժի մեջ է մտել 16 տարեկանից փոքր երեխաների համար սոցցանցեր մուտք գործելու արգելքը
10.12.2025 | 15:26
«Բավարիայի» 17-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
10.12.2025 | 15:20
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը
10.12.2025 | 15:15
Բաքուն դիտարկում է Հայաստանի հետ սահմանին երկաթուղային գիծը վերականգնելու հարցը՝ ի պատասխան «Թբիլիսիի սակագնային դեմարշի». ադրբեջանական աղբյուր
10.12.2025 | 15:10
Հակակոռուպցիոն ոլորտում 2025-ին իրականացված աշխատանքների վերաբերյալ համաժողով. ՈՒՂԻՂ
10.12.2025 | 15:08
Էրլինգ Հոլանդը տրանսֆերային գնով հավասարվել է ամենաթանկ ֆուտբոլիստին
10.12.2025 | 15:03
Գերիների հարցը Փաշինյանը կապում է խաղաղության հետ // Խուզարկել են Արշակ արքեպիսկոպոսի քեռու և զարմուհու տները․ ԼՈՒՐԵՐ
10.12.2025 | 14:50
2026-ին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Դատախազություն
Բոլորը

Բրիտանական կառավարությունը Եվրամիության հետ Ջիբրալթարի կարգավիճակի մասին համաձայնագիր է կնքել, որը թույլ կտա խուսափել Ջիբրալթարի և Իսպանիայի սահմանին հերթերից և ստուգումներից: Բանակցություններն ընթանում էին 2020 թվականից՝ այն պահից, երբ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Բրիտանական արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ այսուհետ Ջիբրալթարի օդանավակայանում փաստաթղթերը կստուգեն և՛ Ջիբրալթարի, և՛ Իսպանիայի ծառայողները:

Իսպանիայի և Ջիբրալթարի միջև ցամաքային սահմանը ջիբրալթարցիները և Իսպանիայի քաղաքացիները կարող են հատել նույնականացման քարտով՝ առանց անձնագրի կնիքների: Այնուամենայնիվ, առանց նոր կնքված համաձայնագրի, այս պրակտիկան կարող էր դադարեցվել, քանի որ ԵՄ-ն այս տարի նախատեսում է ներդնել սահմանը հատողների հաշվառման միասնական էլեկտրոնային համակարգ, և դա կհանգեցնի մեծ հերթերի Ջիբրալթարի և Իսպանիայի միջև անցակետում:

Այս սահմանը ամեն օր հատում է մոտ 15 հազար մարդ։