Գարեգին Բ-ն պատասխանեց Փաշինյանին. լարվածությունը չի թուլանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ամենայն հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն ուղիղ չի պատասխանում Նիկոլ Փաշինյանի կողմից օրակարգ բերված՝ զավակ ունենալ-չունենալու և կուսակրոնության ուխտը խախտել-չխախտելու վերաբերյալ հարցերին։

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդն առաջին անգամ իրեն ուղղված քննադատություններին անդրադառնում է Արաբական Միացյալ Էմիրություններից վերադառնալիս։ «Զվարթնոց»-ում հավաքվել էին ընդդիմադիրները և նրանց կոչով այնտեղ ժամանած քաղաքացիները՝ հաջակցություն կաթողիկոսի։ Գարեգին երկրորդն իրեն վերագրվող մեղադրանքներին թեև ուղիղ պատասխաններ չի տալիս, բայց հավատացած է, որ հաղթահարելու է այս դժվարությունները։

Ու մինչ կաթողիկոսը լռում է, Փաշինյանը, որ երեկվանից Գարեգին երկրորդին Վեհարանից հեռացնելու հանձնաժողով ձևավորելու գործընթաց է սկսել, այսօր առավոտյան կրկին հարցադրում է արել կուսակրոնությունը խախտած հոգևորականների մասին։

Փաշինյանի աներորդի, ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այս թեման փակելու մեկ ճանապարհ է տեսնում։

Գեղամ Մանուկյանը նշում է՝ Փաշինյանը ցնորամիտ հարցադրումներ է անում  Հայ առաքելական եկեղեցու հետ կապված և, ըստ նրա, ժողովուրդն օդանավակայանում կաթողիկոսին դիմավորելով՝ ցույց տվեց, որ չի կիսում վարչապետի օրակարգը։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հակադարձում է, որ այնտեղ քաղաքական շրջանակների է տեսել՝ Արթուր Վանեցյանին, Սեյրան Օհանյանին և այլ ընդդիմադիրների։ ՔՊ-ականը նշում է՝ գիշերվա հավաքը ցուցիչ չէ, որ Փաշինյանը հետ քայլ անի

Կաթողիկոսի հարցը երեկ քննարկվել է նաև ՔՊ վարչության նիստում։ Իշխանականները մանրամասներ չեն հաղորդում։ Միաժամանակ, ընդդիմադիրներն էլ չեն նշում, թե առաջիկայում ինչ պլաններ ունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան