ՀՀ-ն դիտարկում է Հնդկաստանից Su-30MKI կործանիչների ձեռքբերումը՝ Ադրբեջանի պակիստանյան JF-17-ին հակազդելու համար

Լուրեր

31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 19:44
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուժեղ կարձագանքի իր թիրախների վրա Իրանի հարձակումներին
31.08.2026 | 19:30
Ահաբեկում և սպառնում են՝ գազը կթանկացնեն, բայց ՀՀ-ն հարվածներին պատրաստ է, որ քաղաքացին չզգա դրանք․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արագ փոփոխվող պաշտպանական միջավայրում Հայաստանը վերանայում է իր պաշտպանական ռազմավարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի աճող օդային հզորության, որն այժմ ամրապնդվում է Պակիստանի հետ կնքված 4,6 միլիարդ դոլարի կործանիչների գնման գործարքով։ Մինչ Բաքուն պատրաստվում է ձեռք բերել 40 նոր սերնդի JF-17 Thunder Block III կործանիչներ, Երևանը դիմում է Նյու Դելիին հզոր պատասխանի համար՝ Հնդկաստանի Su-30MKI կործանիչներ ձեռք բերելու նպատակով, գրում է Jetline Marvel-ը։

Լրատվամիջոցը գրում է, որ վերջերս Հայաստանը դարձել է Հնդկաստանի Akash հակաօդային պաշտպանության համակարգի առաջին օտարերկրյա գնորդը՝ նշանակալի իրադարձություն լինելով երկկողմ պաշտպանական կապերում։ Այժմ Երևանը ձգտում է խորացնել այդ գործընկերությունը՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելով Հնդկաստանում արտադրված Su-30MKI ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Նշվում է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի համատեղ մշակմամբ և Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերության կողմից տեղական արտադրության Su-30MKI-ն լայնորեն ճանաչված է իր հեռահար հարվածային հնարավորությունների, ճարպկության և տեղական սպառազինության հետ ինտեգրման համար։

Ըստ հրապարակման՝ առաջնագծում գործողություններում դրա հաջողությունը գրավել է Հայաստանի ուշադրությունը, քանի որ այն ձգտում է հակակշռել Ադրբեջանի արագ զարգացող օդային կարողություններին։

Հայաստանի հետաքրքրությունը ինքնաթիռների նկատմամբ պայմանավորված է անվտանգության հետ կապված մտահոգություններով՝ Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Block III կործանիչների մեծածավալ գնումից հետո, որոնք հագեցած են ժամանակակից ավիոնիկայով և հեռահար PL-15 հրթիռներով։

Երևանն այն դիտարկում է որպես ռազմավարական հավասարեցնող միջոց, որն առաջարկում է ինչպես բարձր մարտական ​​կատարողականություն, այնպես էլ ծախսարդյունավետ է։

Լրատվամիջոցն ընդգծում է՝ Su-30MKI ինքնաթիռների նավատորմն ապացուցել է իր արժեքը, հատկապես, «Սինդուր» գործողության ժամանակ, որտեղ ինքնաթիռները ցուցադրել են ճշգրիտ հարվածային և խորը ներթափանցման հնարավորություններ։ Հայաստանի կողմից այս հարթակի ձեռքբերումը ոչ միայն կամրապնդի նրա զսպման կարողությունները, այլև կնպաստի ինտեգրմանը՝ շնորհիվ արդեն առկա Su-30SM-ի։

Այն նախատեսված է բոլոր եղանակային պայմաններում թռիչքների և օդ-օդ ու ցամաքային հարձակման առաքելություններ կատարելու համար: Այն կարող է թռչել ավտոպիլոտի միջոցով և օգտագործել ռադար ցածր բարձրության վրա նավիգացիայի համար, կարող է հարձակվել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախների վրա՝ միայնակ կամ խմբերով։ Այս ինքնաթիռներից մոտ 600-ը կառուցվել է 2024 թվականի դրությամբ։

Փորձագետները կարծում են, որ HAL-ի արդիականացված Su-30MKI փաթեթը, որը ներառում է Հնդկաստանում արտադրված Astra տեսանելիությունից դուրս գործողության հրթիռներ, Rudram հրթիռներ և նույնիսկ BrahMos թևավոր հրթիռներ, առաջարկում է շատ ավելի լավ և մատչելի փաթեթ՝ համեմատած արևմտյան այլընտրանքների հետ։

Լրատվամիջոցը հայտնում է, որ գնումներից զատ՝ Հայաստանը, ըստ որոշ տեղեկությունների, ուսումնասիրում է իր Su-30SM ինքնաթիռների արդիականացման հնարավորությունները՝ օգտագործելով հնդկական տեխնոլոգիաները: Դա ներառում է զենքի ինտեգրում, ավիոնիկայի արդիականացում և օդաչուների վերապատրաստման գործընկերություն։

Նշվում է, որ հնարավոր ռազմավարական փոփոխության դեպքում Հայաստանը կարող է չեղարկել Ռուսաստանից ութ լրացուցիչ Su-30SM ինքնաթիռների պատվերը՝ փոխարենն ընտրելով HAL-ի կողմից արտադրված Su-30MKI-ներում ներդրումների հնարավորությունը՝ Հնդկաստանի «Արտադրել Հնդկաստանում» նախաձեռնության շրջանակում: Սա ոչ միայն աջակցում է հնդկական ռազմարդյունաբերությանը, այլև Հայաստանը դիրքավորում է որպես պաշտպանական գործընկեր, որը ներդրում է կատարում երկարաժամկետ համագործակցության մեջ:

Քանի որ Հարավային Կովկասում տարածաշրջանային լարվածությունը սրվում է, Հայաստանի կողմից Su-30MKI-ների համար Հնդկաստանին դիմումը խորհրդանշում է Հնդկաստանի պաշտպանական էկոհամակարգի նկատմամբ աճող վստահությունը: Ըստ լրատվամիջոցի՝ այս զարգացող գործընկերությունը կարող է նշանավորել ավելի խորը ռազմական և ռազմավարական համագործակցության սկիզբը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հաստատել էր, որ Ադրբեջանը 4,6 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել պակիստանյան 40 միավոր JF-17 կործանիչի գնման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի