ԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում առաջարկում է ևս 22 ռուսական բանկ անջատել SWIFT-ից

Լուրեր

07.06.2026 | 22:11
Մի ընտրող եկավ, ասաց` ոչ մեկի չեմ ընտրելու, կտրոնը դրեց ծրարի մեջ, գցեց, գնաց. 8/20
07.06.2026 | 22:00
Որոնք են ամենաակտիվ և ամենապասիվ մարզերը․ քվեարկությունն ավարտվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:50
Վճռաբեկ դատարանի որոշման հետևանքով քաղաքացիներն այսօր քաշքշուկի մեջ են եղել՝ ընտրելու իրենց իրավունքն իրացնելու համար
07.06.2026 | 21:42
9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:18
Դիտարկված տեղամասերից խախտումների շուրջ 35%-ը չի վերացվել արձանագրման արդյունքում․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 21:06
Քվեարկությունն ավարտված է․ քանի քաղաքացի է մասնակցել քվեարկությանը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:55
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ․ ՔԿ
07.06.2026 | 20:51
10/51 ընտրատեղամասում վերջին պահին մեծ թվով զինվորներ են բերվել քվեարկության
07.06.2026 | 20:38
«Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում». Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:33
Առաջին անգամ է, որ պետությունն է բացահայտում ընտրակեղծիքները՝ մոտ 40 գաղտնալսում կա․ նախկինում՝ ընդդիմությունն էր բացահայտում․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:22
2/12 տեղամասում քաղաքացին դուրս էր հանում քվեաթերթիկները՝ չկողմնորոշվելով, թե որտեղ թողնի դրանք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 20:10
14/24 ընտրատեղամասի դռները փակվեցին 19:58-ին. նույն պահին մտած քաղաքացուն թույլ չտվեցին քվեարկել
07.06.2026 | 20:04
Քվեարկությունը ավարտվեց. ՈւՂԻՂ
07.06.2026 | 20:03
Իրավիճակը 9/49 և 9/50 տեղամասերում. սկսվում է քվեների հաշվարկը. ՈՒՂԻՂ
07.06.2026 | 20:01
Քվեարկությունն ավարտվեց․ արդյունքների հաշվարկը 8/20 տեղամասում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Եվրահանձնաժողովն առաջարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթում ներառել ռուսական նավթի գնի շեմի  իջեցում (60 դոլարից մինչև 45 դոլար՝ մեկ բարելի համար) ու ևս 22 ռուսական բանկի անջատում SWIFT-ից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխացում է Current time-ը։

Նրա խոսքով՝ ռուսական նավթի գնի շեմի իջեցումը դեռևս քննարկվելու է G7-ի գագաթնաժողովում։

Եվրահանձնաժողովը նաև առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսքերի»-ի աշխատանքը, պատժամիջոցների ցուցակներում ներառել ռուսական ստվերային նավատորմի ևս 77 նավ, պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող երրորդ երկրների նկատմամբ և արգելել ռուսական հումքից նավթամթերքի արտահանումը, պատժամիջոցների ցանկում ավելացնել 22 ընկերություն, այդ թվում՝ Չինաստանից և Բելառուսից։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նշել է, որ Ռուսաստանի նպատակը խաղաղությունը չէ, այդ պատճառով էլ ԵՄ-ն ընդունում է պատժամիջոցների 18-րդ փաթեթը՝ ՌԴ իշխանությունների վրա ճնշումը մեծացնելու համար։

Հավելենք, որ պատժամիջոցների 17-րդ փաթեթը ԵՄ Խորհրդի կողմից հաստատվել էր 2025 թվականի մայիսի 20-ին։ Այն ներառում էր ռուսական ստվերային նավատորմի մոտ 200 լցանավ, պատժամիջոցներից խուսափող 30 ընկերություն և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 75 անհատի և ընկերություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի