Մոսկվայում հայ բլոգեր Արեգ Շչեպիխինին առևանգած անձինք վերադարձել են Չեչնիա․ նրանք հարցաքննվել են որպես վկաներ և ազատ արձակվել

Լուրեր

17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
Բոլորը

Մոսկվայում հայազգի գործարար, բլոգեր Արեգ Շչեպիխինին Յարոսլավսկի երկաթուղային կայարանում առևանգածները գործով հարցաքննվել են միայն որպես վկաներ։ Այս մասին գրել է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի աղբյուրին, փոխանցում է Meduza-ն։

Ըստ աղբյուրի՝ գործով կոնկրետ կասկածյալներ կամ մեղադրյալներ չկան։ Հարցաքննությունից հետո, ըստ լրատվամիջոցի, առևանգման մասնակիցները վերադարձել են Չեչնիա։

«Ոչ ոք չի ձերբակալել Դելիմխանովի մարդկանց, ովքեր կատարել են նրա հրամանները [Շչեպիխինին առևանգելու]: Եվ նրանք նույնիսկ չեն փորձել թաքնվել: Չեչենական իշխանությունների հետ իրավիճակը համաձայնեցնելուց հետո նրանք ներկայացել են և հարցաքննվել որպես վկաներ: Եվ հետո նրանք հանգիստ հեռացել են»,- ասել է Քննչական կոմիտեի աղբյուրը։

Չեչնիայից Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի շրջապատում գտնվող լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ «նրանց քրեական հետապնդման հարցը լուծվել է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արեգ Շչեպիխինի առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ։

Baza-ն հայտնել էր, որ վեց մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել անձի առևանգման (Քրեական օրենսգրքի 126-րդ հոդված) և պաշտոնեական լիազորությունների չարաշահման (Քրեական օրենսգրքի 286-րդ հոդված) համար, սակայն նրանցից ոչ մեկը չի ձերբակալվել և ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ։

Շչեպիխինը, որի դեմ քրեական գործ է հարուցվել ինտերնետում ծայրահեղականության հրապարակային կոչերի (ՌԴ Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մաս) և բռնության սպառնալիքով ատելության հրահրման (ՌԴ Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մաս) համար, կալանավորված է երկու ամսով։

Չեչնիայի դատախազությունը, ըստ «Նովայա գազետա Եվրոպա»-ի, Հանրապետության ​​մարդու իրավունքների հանձնակատար Մանսուր Սոլտաևի հետ համատեղ հիմք է նախապատրաստում Շչեպիխինի գործը Չեչնիայի Հանրապետության քննչական վարչություն փոխանցելու համար:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ի երեկոյան Արեգ Շչեպիխինն առևանգվել էր Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանից։ Առևանգման մասնակիցները և Շչեպիխինը ձերբակալվել էին Մոսկվայի ոստիկանության կողմից։ Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ  նա  ազատ է արձակվել «Կրեմլի ազդանշանով», սակայն հունիսի 6-ին դատարանը նրան կալանավորել է։

Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևն ավելի վաղ հայտնել էր, որ Չեչնիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում գործարար Արեգ Շչեպիխինի հետ կապված։ Դուդաևը պնդել  էր, թե տղամարդը «բացահայտորեն, հրապարակայնորեն և բազմիցս էթնիկ զտումների և նացիզմի կոչ է արել, վիրավորել է կրոնը և Աստծուն, ինչպես նաև արտահայտել է հստակ ծայրահեղական հայացքներ»։ Չեչեն պաշտոնյան հավելել էր՝ Շչեպիխինը «չի առևանգվել, այլ ձերբակալվել է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, որոնք համագործակցում են Մոսկվայի համապատասխան գերատեսչությունների հետ»։

«ВЧК-ОГПУ» տելեգրամ ալիքը հրապարակել էր ձայնային հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ առևանգմանը մասնակցել են Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի շրջապատի մարդիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի