«Նոա»-ն 21-րդ դարում Հայաստանի առաջնության ամենաարդյունավետ ակումբն է
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն և գավաթակիր «Նոա»-ն դարձավ 21-րդ դարում Հայաստանի Պրեմիեր լիգայի ամենաարդյունավետ թիմը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի նորընծա չեմպիոնը 30 խաղում խփել է 92 գոլ՝ գերազանցելով «Ուրարտու»-ի (2003) և «Փյունիկ»-ի (2004) ռեկորդները՝ 89-ական գոլով։
Ռուի Մոտայի թիմը փայլել է նաև պաշտպանությունում՝ մրցաշրջանն ավարտելով ընդամենը 20 բաց թողած գնդակով։