Արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստ է դուրս գալ ՆԱՏՕ-ից. Թրամփը Մերցին հստակ պատասխան է տվել 

Լուրեր

01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կասկածներ չունի Հյուսիսատլանտյան դաշինքին ԱՄՆ-ի նվիրվածության վերաբերյալ: Նա այս մասին ասել է Բեռլինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո «Ընտանեկան ձեռնարկատերերի ասոցիացիայի» միջոցառման ընթացքում ունեցած ելույթի ժամանակ․ հաղորդում է Politico-ն:

«Ես կասկածներ չունեմ ԱՄՆ կառավարության՝ ՆԱՏՕ-ին նվիրվածության վերաբերյալ», – ընդգծել է Մերցը:

Կանցլերի խոսքով՝ մասնավոր զրույցի ժամանակ նա ուղղակիորեն հարցրել է Թրամփին ԱՄՆ-ի՝ դաշինքից դուրս գալու հնարավորության մասին:

Մերցն ասել է. «Հարցը, որը տրվել է, այն էր, թե արդյոք նա ՆԱՏՕ-ից դուրս գալու որևէ ծրագիր ունի: Եվ պատասխանը հստակ «ոչ» էր: Այս հարցի վերաբերյալ այլ մեկնաբանություններ չեն եղել, նույնիսկ դրանից հետո ճաշի ժամանակ»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի պատերազմի, առևտրային քաղաքականության և ՆԱՏՕ-ի ապագայի հարցերը:

«Իհարկե, մենք մանրամասն քննարկել ենք մեզ անհանգստացնող երեք խոշոր հարցերը», – նշել է Մերցը: Նա ընդգծել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի անվտանգության ոլորտում:

Հիշեցնենք, որ Թրամփը բազմիցս քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանական ոլորտի անբավարար ֆինանսավորման համար՝ առաջարկելով ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին: Ակնկալվում է, որ սա կլինի հունիսի վերջին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի թեմաներից մեկը:

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի