Անչափահաս երեխաների` Ադրբեջանում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

Անչափահաս երեխաների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով առևանգման հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել նշելով՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում. «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Factor TV-ի հետ զրույցում Սյունիքի մարզի Արավուսի նախկին համայնքապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանն էլ հայտնել էր, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի մոտ գտնվող իրենց ձիուն բերելու։ «Գնացել ու բռնվել են էլի»,- ասել էր Հովսեփյանը:

Վերջինս հայտնել էր, որ տղաներից մեկն իրենց՝ Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղից։ Ավագանու անդամը պատմում է՝ անգամ ծնողները չեն իմացել, որ տղաները գնացել են ձիու հետևից, առավոտյան են տեսել, որ տանը չեն:

«Առավոտյան մենք տեսել ենք, թե ոնց են տղաներին ավտոն նստեցրել ու տարել»,- հայտնել էր նա, իսկ Factor TV-ի ճշտող հարցին՝ ստացվում է, ադրբեջանական ուժերը ողջ գիշերը տղաներին պահել են և միայն առավոտյա՞ն տարել, Հովսեփյանը դրական պատասխան էր տվել՝ առանց մանրամասներ ներկայացնելու. «Ճիշտ չի փակագծեր բացեմ՝ ոնց տեսա, ինչով տեսա, ես Ձեզ ասում եմ՝ 100 տոկոս տարել են։ Հույս ունեմ՝ շուտ կվերադառնան»,-ասել էր Հովսեփյանը։

Արաքս Մամուլյան