«Տղաներին ավտոն նստեցրել են ու տարել». Արավուսի նախկին համայնքապետը մանրամասներ է պատմում Սյունիքում երկու անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Գիշերը ժամը 1-ի սահմաններում էդ երկու տղաները ձի են նստել ու գնացել սահմանի բերանը գտնվող իրենց ձիուն բերեն։ Գնացել ու բռնվել են էլի»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Արավուսի նախկին համայնքապետ, Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով այսօր գիշեր մոլորված երկու անչափահասների դեպքին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, նշելով՝ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչ մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի տարածքում.

«Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում»,- նշվում է հաղորդագրությունում։

Հովսեփյանի խոսքով՝ տղաներից մեկն իրենց՝ Արավուս գյուղից է, մյուսը՝ Տեղից։ Ավագանու անդամը պատմում է՝ անգամ ծնողները չեն իմացել, որ տղաները գնացել են ձիու հետևից, առավոտյան են տեսել, որ տանը չեն. «Առավոտյան մենք տեսել ենք, թե ոնց են տղաներին ավտոն նստեցրել ու տարել»։

Մեր ճշտող հարցին՝ ստացվում է, ադրբեջանական ուժերը ողջ գիշերը տղաներին պահել են և միայն առավոտյա՞ն տարել, Հովսեփյանը դրական պատասխան տվեց՝ առանց մանրամասներ ներկայացնելու.

«Ճիշտ չի փակագծեր բացեմ՝ ոնց տեսա, ինչով տեսա, ես Ձեզ ասում եմ՝ 100 տոկոս տարել են։ Հույս ունեմ՝ շուտ կվերադառնան, երիտասարդ տղերք են, 12-րդ դասարանն ավարտել էին, մի ամսից պետք ա բանակ գնային։ Ծնողները շատ վատ վիճակում են, ահավոր ա, սուգ ա»։

Factor TV-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիներն են առաջ եկել և գերեվարել տղաներին, Հովսեփյանը նշեց՝ կեսգիշեր է եղել, մութ, հնարավոր է առաջ են եկել, հնարավոր է՝ տղաներն են անցել սահմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Ռոզա Վարդանյան