Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ»

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, թե «դեռևս ցանկություն չունի հանդիպել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ», քանի որ նա քաղաքականությամբ է զբաղվում։

«Ես դեռևս չեմ ցանկանում հանդիպել Գարեգին 2-րդի հետ։ Ես նրա հետ հանդիպումը համարում եմ իմ արժանապատվությունից ցածր։ Հայոց կաթողիկոսը, բացի իր կրոնական կոչումից, կրում է նաև քաղաքական թիկնոց։ Հոգևոր մարդը չպետք է այդքան խորասուզվի քաղաքականության մեջ։ Հետևաբար, ես նրա հետ հանդիպելու մտադրություն չունեմ»,- հայտարարել է նա։

Փաշազադեն, միաժամանակ, ասել է, թե իրենց չի հետաքրքրում Հայաստանի վերաբերմունքը «Երևանի ղազիաթի» ստեղծման հետ կապված։ Նա պնդել է, թե այդ կառույցը «չի ստեղծվել, այլ վերականգվել է»։

«Երևանի ղազիաթի գործունեությունը դադարեցվել էր ադրբեջանցիների տեղահանման պատճառով։ Մենք հույս ունենք, որ կրկին կվերադառնանք մեր հողեր։ Եթե ղազիաթը շարունակի իր գործունեությունն այստեղ, ապա մենք կարծում ենք, որ այն շուտով կգործի նաև այդ հողերում»,- հայտարարել է Փաշազադեն։

Հիշեցնենք, որ վերջերս Կովկասի մահմեդականների վարչությունը նիստ էր հրավիրել և Երևանում մահմեդական համայնքի հետ կապված «մասնաճյուղ»՝ ղազիաթ (համարժեք են քրիտոնեական թեմերին) ստեղծել, ինչպես նաև ղեկավար նշանակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի