Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով ու հրթիռներով գրոհել են Ուկրաինան․Կիևում զոհվել է 4, վիրավորվել՝ 16 մարդ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով գրոհել են Կիևը։ Այս մասին հայտնում  է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ  հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, ևս 16-ը՝ վիրավորվել:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտնել է, որ հարվածներից մեկի հետևանքով երեք փրկարար է զոհվել, որոնք աշխատելիս են եղել մարդկանց օգնելու համար։ Եվս ինը փրկարար վիրավորվել է։  Ընդհանուր առմամբ տուժել է 40 մարդ։

Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Կիևի Սոլոմենսկի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել 16 հարկանի բնակելի շենքի 11-րդ հարկում, Գոլոսեևսկի շրջանում հրդեհ է բռնկվել քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտում։

Նշվում է, որ վնասվել են «Դարնիցա» և «Լևոբերեժնայա» կայարանների միջև գտնվող մետրոյի գծերը։ Բացի այդ՝ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի արևմուտքում գտնվող Լուցկ և Տերնոպոլ քաղաքներին։

Լուցկի քաղաքապետ Իգոր Պոլիշչուկի խոսքով՝ ռուս զինվորականներն արձակել են 15 ԱԹՍ և վեց հրթիռ։ Քաղաքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, և գործել է հակաօդային պաշտպանությունը։

«Բնակելի շենքերից մեկի տանիքը վնասվել է, կան բազմաթիվ կոտրված պատուհաններ, վնասվել են առևտրային օբյեկտներ և անձնական մեքենաներ», – ասել է քաղաքապետը։ Նրա խոսքով՝ վիրավորվել է հինգ մարդ, զոհվածների մասին տեղեկություններ չկան։

Տերնոպոլի քաղաքապետ Սերգեյ Նադալի խոսքով՝ հարվածներ են հասցվել արդյունաբերական օբյեկտներին և ենթակառուցվածքներին։ Համապատասխան ծառայությունները տեղում աշխատում են։

«Տերնոպոլի մի մասը էլեկտրաէներգիա չունի։ Քաղաքում ջրի ճնշումը նվազել է էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։ Վերին հարկերում ճնշում կարող է չլինել։ Վերականգնողական աշխատանքներ են ընթանում», – հայտարարել է Նադալը։

Ռուսական կողմը հարվածները դեռ չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի