Սամվել Շահրամանյանի հարցաքննությունն ավարտվել է․ ինչ վարույթով էր նա հրավիրվել Քննչական կոմիտե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է երեք տարբեր վարույթի շրջանակում, ունի վկայի դատաիրավական կարգավիճակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի փաստաբան Ռոման Երիցյանը՝ նրա հերթական հարցաքննությունից հետո։

«Արցախի նախագահը երբևէ որևէ հարցաքննությունից չի խուսափել։ Այս վարույթը, որի շրջանակում այսօր հարցաքննվում էր նախագահը, վերաբերում է պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութությանը, ինչպես նաև զենք-զինամթերքը և սպառազինությունը թշնամուն հանձնելուն։ Թե ինչ բովանդակության հարցեր ու պատասխաններ են հնչում, չեմ կարող ասել»,- ասաց Ռոման Երիցյանը։

Փաստաբանի խոսքով՝ վարույթը նախաձեռնվել է 2023 թվականի հոկտեմբերին՝ այսինքն արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Շահրամանյանն այդ վարույթի շրջանակում սկսել է հարցաքննվել այս տարվա մայիսից և արդեն 4-5 անգամ հարցաքննության է հրավիրվել, հաջորդ հարցաքննությունը նշանակված է հունիսի 6-ին։

«Ես կարող եմ հայտարարել վարույթն իրականացնող մարմնի բարձրաձայնած այն դիրքորոշումը, որ սա կրում է նաև պատմական բնույթ։ Հայաստանը փորձում է պարզել իրողությունը, և սա նաև ինֆորմացիա ձեռք բերելու հնարավորություն է՝ ինչ է տեղի ունեցել կամ տեղի չի ունեցել»,- նշեց Երիցյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Armlur.am-ը գրել էր, որ Շահրամանյանը 5-6 անգամ հարցաքննության է հրավիրվել ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն և չի բացառվում, որ կալանավորեն նրան։ Ռոման Երիցյանն այսօր չբացառեց, որ հետագայում կարող են Սամվել Շահրամանյանի նկատմամբ իր ձևակերպմամբ «մտացածին քրեական հետապնդումներ» սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան