Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Լոռու մարզպետին

Լուրեր

15.12.2025 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Բոլորը

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Հրանտ Մարգարյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշել է, որ հետհեղափոխական Հայաստանն այժմ թևակոխում է զարգացման մի նոր և շատ կարևոր փուլ, որտեղ սիրո ու հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը պետք է լինի յուրաքանչյուրիս խնդիրը։

Անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին՝ նախարարն ընդգծել է, որ թե՛ տեղական ինքնակառավարման մարմինները, թե՛ տարածքային կառավարման մարմինները, թե՛ գործադիր իշխանությունն անհրաժեշտ բոլոր ջանքերը պետք է գործադրեն վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող ազատ և արդար կամարտահայտությամբ ընտրություններ կազմակերպելու ու անցկացնելու համար։

«Առաջիկա ընտրություններն իսկապես փորձաքար են հանդիսանալու նոր Հայաստանի համար, որտեղ վստահության խաթարված մթնոլորտը վերականգնելու նպատակով մենք պետք է գործենք բացառապես օրենսդրությամբ մեզ վերապահված իրավասությունների շրջանակներում»,- ասել է նախարարը և կոչ արել պատվով հաղթահարել պետականության բարօրությանն ուղղված մարտահրավերը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով և բեղուն գործունեություն մաղթելով նորանշանակ մարզպետին՝ Սուրեն Պապիկյանը միաժամանակ հավելել է, որ Լոռու մարզպետի պաշտոնը պատվից զատ նաև ծանր բեռ է, ուստի հորդորել է տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին համագործակցաբար սիրո, խաղաղության և անդորրի մթնոլորտ հաստատել մեր համայնքներում։

Իր խոսքում նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը պարտավորեցնող պաշտոնն իրեն վստահելու համար և շեշտել, որ Լոռին զարգացած և բարեկեցիկ դարձնելու գործում ջանք ու եռանդ չի խնայելու: