Քանաքեռցի Տույի զարմիկը՝ ՀՀ ոստիկանապետ․ ով է փոխարինում Արամ Հովհաննիսյանին և ինչ կբերի համակարգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 19:54
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան Աբրահամյանը
01.08.2026 | 19:29
Վանաձորում, Գյումրիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 19:09
Քննարկվել է ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
01.08.2026 | 18:40
Քննարկվել են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման հարցեր
01.08.2026 | 18:26
Մ-17 ԱԱ. Դավիթ Բալեյանը պարտվեց մեդալային գոտեմարտում
01.08.2026 | 17:57
SpaceX-ի հրթիռը կբախվի Լուսնին. գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել ուժեղ հարվածի հետևանքները
01.08.2026 | 17:34
ՖԻՖԱ-ն հրաժարվել է Աշխարհի առաջնության իրավունքների վաճառքի ծրագրից
01.08.2026 | 17:16
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
01.08.2026 | 16:56
Սեուտայից Մարոկկո է վերադարձել շուրջ 70 հազար անօրինական միգրանտ
01.08.2026 | 16:38
Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզում գործող ձկնաբուծարան
01.08.2026 | 16:21
Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
01.08.2026 | 15:55
Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան
01.08.2026 | 15:37
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսը հանդիպել են Հայ Առաքելական եկեղեցու երկու թեմերի առաջնորդների հետ
01.08.2026 | 15:20
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորել է Արաքս Մանսուրյանին տարեդարձի առթիվ
01.08.2026 | 14:49
ChatGPT-ի նման հարթակները աշխատում են այս գործարանների շնորհիվ. Փաշինյանը Գագարինում է
Բոլորը

ՀՀ ոստիկանապետի պաշտոնն ընդամենը մի քանի ժամ թափուր մնաց․ այսօր առավոտյան հաստատվեցին դեռևս երեկվանից շրջանառվող տեղեկությունները՝ ոստիկանապետի պաշտոնում Արամ Հովհաննիսյանին կփոխարինի Լոռու արդեն նախկին մարզպետ և նախկին ՔՊ-ական Արամ Ղազարյանը։ 

Ղազարյանը Հովհաննիսյանի ազատման որոշումից 2 ժամ անց հայտարարել էր հրաժարականի մասին․ «Տեղեկացնում եմ, որ հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից և դադարեցնում եմ իմ քաղաքական և կուսակցական գործունեությունը։ Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»։ 

Իրավասու մարմինների արձագանքը շատ չուշացավ․ այսօր Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվեց․ Արամ Ղազարյանը ՆԳ նախարարի տեղակալ և ոստիկանապետ է նշանակվել։ 

Իսկ ի՞նչ է հայտնի Արամ Ղազարյանի մասին։ Factor TV-ի տեղեկություններով՝ նա քրեական  աշխարհում «քանաքեռցի Տույ» մականունով հայտնի, 2021 թվականի նոյեմբերին սպանված Արթուր Ղազարյանի հորեղբորորդին է։ Արամ Ղազարյանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է որպես քիմիայի և կենսաբանության ուսուցիչ, ինչից հետո միանգամից մտել է իրավապահ համակարգ և աշխատել տարբեր մարզերում՝ օպերլիազորից մինչև Լոռու, ապա Գեղարքունիքի մարզային վարչության պետ։ 2023 թ. հունիսից եղել է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն․ Լոռու մարզպետի պաշտոնին նշանակվել էր 2024թ. հունվարին։ Չնայած համակարգում երկարամյա աշխատանքին՝ Ղազարյանի մասին հանրությունը քիչ է տեղեկացված։ 

Ինչո՞ւ Հովհաննիսյանն ազատվեց պաշտոնից, և ինչ որակներով է նորանշանակ Ղազարյանը գերազանցում իր նախկինին։ Եթե Փաշինյանը պարզաբանում չի տվել անգամ կուսակիցներին փակ դռների հետևում, ենթադրվում է, որ պաշտոնակնության պատճառներն այդպես էլ մութ կմնան նաև հանրության համար։ 

Արամ Հովհաննիսյանի հրաժարականը քաղհասարակությունը դեռ 2022 թվականին էր պահանջում․ այն ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի և նրա տեղակալ Հովհաննիսյանի անմիջական հրամանով սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կարմիրբերետավորները բռնի և բիրտ ուժով, գետնին քարշ տալով տարածքից հեռացրին Փաշինյանի մուտքը փակած սևազգեստ մայրերին։ Հրաժարական, սակայն, այդ ժամանակ չեղավ։ Պահանջներ հնչեցին նաև նախորդ տարի «Սրբազան շարժման» հունիսի 12-ի բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո։ Ըստ ընդդիմության՝ հրամանն անմիջապես Արամ Հովհաննիսյանն էր տվել։  

Factor TV-ն երեկվանից փորձում է կապ հաստատել արդեն նախկին ոստիկանապետի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան են մնում։ Տեղեկություններ են տարածվում, որ Փաշինյանը Հովհաննիսյանին ազատելու շատ պատճառներ է ունեցել՝ նրա անգործությունից մինչև որդիների հետ կապված աղմկահարույց դեպքերը։ Մասնավորապես, Մասիսի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Կարլեն Հովհաննիսյանի մասով նշում են, որ նա անմիջական կապ ունի կեղծ վարորդական վկայականներ տրամադրելու դեպքերի հետ։ Մյուս որդու՝ Հրաչյա Հովհաննիսյանի մասով «Հետք»-ը գրել էր, որ զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին։ 

Ի՞նչ սպասելիքներ կան նոր ոստիկանապետից։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտում է՝ համակարգային փոփոխություն սպասել հաստատապես պետք չէ։ Նրա դիտարկմամբ՝ հեղափոխությունից կարճ ժամանակ անց  ոստիկանությունում որոշակի բարեփոխումներ նկատվեցին, սակայն այդ ընթացքը երկար չտևեց։

Իսկ թե ինչ նոր բարեփոխումներ կբերի նախկին մարզպետն իր հետ իրավապահ համակարգ, ցույց կտա ժամանակը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան