Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում՝ ՍԵՊՖԱ-ում, հրուշակագործության լաբորատորիա է բացվել

Լուրեր

08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ, նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը: Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը:

ԿԳՄՍՆ-ից նշում են, որ լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։

Նախարարի գնահատմամբ՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում. «Այս հաստատությունում գործում է կարողություների զարգացման մի մոդել, որի նշանակությունը համակարգային է և կարող է կիրառվել նաև մյուս հաստատություններում: ԿԳՄՍ նախաարությունն ամեն ինչ անելու է ստեղծված հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործվեն ի նպաստ երիտասարդների»:

«ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել, որ լաբորատորիան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս ենթակառուցվածքի ստեղծումը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարարության զարգացումն ու գիտելիքի փոխանցումը:

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ լաբորատորիայի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ֆրանսիական ճարտարապետական և շինարարական ընկերությունների կողմից։ Ամբողջ գույքն ներկրվել է Ֆրանսիայից. տեղադրվել է 12 աշխատասեղան՝ կահավորված համապատասխան նոր սարքավորումներով, նախատեսված միաժամանակ 12 սովորողի համար։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 700 000 եվրո, որի մեծ մասը հատկացրել է Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնը։