Նիդերլանդների իշխող կոալիցիան փլուզվել է․ սա կարող է հանգեցնել արտահերթ ընտրությունների

Լուրեր

18.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.02.2026 | 09:32
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
17.02.2026 | 23:22
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Հռոմում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
17.02.2026 | 23:06
Իրանում ցուցարարների նկատմամբ առնվազն 23,000 քրեական գործ է հարուցվել
17.02.2026 | 22:53
Ժնևում բանակցությունների առաջին օրն ավարտվել է. Ումերով
17.02.2026 | 22:37
Իլհամ և Մեհրիբան Ալիևներին զայրացրել են հարսի մասին լուրերը. ինչպես են նրանք Մյունխենում արձագանքել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողին
17.02.2026 | 22:25
Արարատ Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ առաջիկա բարձրաստիճան միջոցառումների ու այցերի օրակարգերի շուրջ
17.02.2026 | 22:12
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.02.2026 | 21:56
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի
17.02.2026 | 21:53
Պատրուշևը ՆԱՏՕ-ին սպառնացել է Բալթիկ ծովում պատերազմով՝ ռուսական լցանավերի կալանման պատճառով
17.02.2026 | 21:42
Մասկի SpaceX-ը և xAI-ը մասնակցում են ԱԹՍ-ների ձայնային կառավարման տեխնոլոգիայի մշակման Պենտագոնի գաղտնի մրցույթին. Bloomberg
17.02.2026 | 21:28
Շաքարային դիաբետ ունեցող 29-40 տ. մեր շահառուներին անվճար կտրամադրվեն գրիչ ներարկիչներ և թեստ-երիզներ. Ավանեսյան
17.02.2026 | 21:13
Սիրիայից Իրաք տեղափոխված ԻԼԻՊ-ի դատապարտված զինյալների թվում Ադրբեջանի 55 քաղաքացի կա
17.02.2026 | 21:00
Խայտառակ պատկեր է, երկաթուղում չարաշահման քրգործեր են բացվել․ ՌԴ-ի կոնցեսիոն պայմանագրի խզման հիմքեր կան․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 20:53
Ռուբեն Վարդանյանին զրկել են արդար դատաքննության իրավունքից. պաշտպանները՝ Բաքվի դատարանի վճռի մասին
Բոլորը

Նիդերլանդներում ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» (PVV) առաջնորդ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ իր կուսակցությունը լքում է կառավարությունը՝ ներգաղթի շուրջ տարաձայնությունների պատճառով, ինչը հանգեցրել է արդեն իսկ անկայուն իշխող կոալիցիայի փլուզման և, ըստ երևույթին, արտահերթ ընտրությունների անհրաժեշտության, գրում է DW-ն։

Վիլդերսը դժգոհություն է հայտնել  2023 թվականի նոյեմբերի ընտրություններից հետո կոալիցիոն գործընկերների հետ համաձայնեցված «ամենախիստ ներգաղթային քաղաքականության» իրականացման դանդաղ տեմպի կապակցությամբ։

«Մեր ապաստանի ծրագրերի վերաբերյալ ստորագրություն չկա։ PVV-ն լքում է կոալիցիան»,- նշել է Վիլդերսը X-ում գրառմամբ։

Նա հայտարարել է, որ իր կուսակցության բոլոր նախարարները լքում են Նիդերլանդների կառավարությունը, ինչը քաղաքական անորոշության շրջան է սկսում ԵՄ հինգերորդ խոշորագույն տնտեսությունում այն ​​ժամանակ, երբ ծայրահեղ աջ կուսակցությունները դիրքեր են գրավում ամբողջ Եվրոպայում։ Նիդերլանդներում կառավարական ճգնաժամը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ երկիրը պետք է հյուրընկալի աշխարհի առաջնորդներին։

Ընտրություններում Վիլդերսի կուսակցության անակնկալ հաղթանակից մեկուկես տարի անց հարցումները ցույց են տալիս, որ PVV-ն դեռևս առաջատար է, չնայած նրա առավելությունը մոտակա մրցակիցների նկատմամբ նվազել է։ Նրան հաջորդում են Եվրահանձնաժողովի նախկին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի գլխավորած կենտրոնամետ «Կանաչներ/Ձախեր» կուսակցությունը և լիբերալ «Ազատության և ժողովրդավարության համար ժողովրդական կուսակցությունը» (VVD), որը ավանդաբար հզոր կուսակցություն է հոլանդական քաղաքականության մեջ։

Մայիսի վերջին Վիլդերսը մամուլի ասուլիս էր անցկացրել՝ հայտարարելու, որ վարչապետ Դիկ Շոֆի կառավարության նկատմամբ իր «համբերությունը սպառվել է»։ Նա սպառնացել էր քանդել կոալիցիան, եթե ներգաղթը զսպելու իր նոր՝ տասը կետից բաղկացած ծրագիրը չիրականացվի մի քանի շաբաթվա ընթացքում։

Վիլդերսի ծրագիրը ներառում է սահմանների փակում ապաստան հայցողների համար, սահմանային վերահսկողության խստացում և հանցագործությունների համար դատապարտված երկքաղաքացիություն ունեցող անձանց արտաքսում: Քաղաքական գործիչներն ու իրավաբանները քննադատել են առաջարկները՝ դրանք անվանելով անիրագործելի և անօրինական: Ոմանք կարծում են, որ Վիլդերսը միտումնավոր է հրահրել ճգնաժամը՝ կառավարությունը տապալելու համար: Նրան հաճախ անվանում են «հոլանդական Թրամփ»՝ հակամիգրացիոն հայացքների և յուրահատուկ սանրվածքի համար:

Չնայած ընտրություններում Վիլդերսի կուսակցության հաղթանակին՝ երկիրը ղեկավարելու նրա փորձն անհաջող էր.  կոալիցիոն գործընկերները խոչընդոտել էին նրա թեկնածությանը վարչապետի պաշտոնում՝ փոխարենը ընտրելով փոխզիջումային գործիչ Դիկ Շոֆին։ Կոալիցիոն չորս կուսակցությունների առաջնորդները համաձայնել էին չզբաղեցնել նախարարական պաշտոններ՝ իրենց կուսակցությունները կառավարելով խորհրդարանից։

Գերտ Վիլդերսը բազմիցս ասել է, որ իր հակամիգրացիոն օրակարգն իրականացնելու միակ ճանապարհը վարչապետ դառնալն է։ Սակայն Նիդերլանդների պառակտված քաղաքական համակարգում ոչ մի կուսակցություն չի կարող բացարձակ մեծամասնություն ստանալ 150 տեղանոց խորհրդարանում։ Նա կարող է հույսը դնել «Ֆերմերների և քաղաքացիների շարժում» գյուղատնտեսական կուսակցության աջակցության վրա, սակայն նրա գործող, բայց անկայուն կոալիցիոն գործընկեր VVD-ի լիբերալների աջակցությունը մնում է կասկածի տակ։ Կոալիցիայի չորրորդ կուսակցությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարող «Նոր սոցիալական խարտիան», կորցրել է ընտրողների աջակցությունը խարիզմատիկ առաջնորդ Պետեր Օմզիգի հեռանալուց հետո:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի