Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը մեկնում է ԱՄՆ

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկնում է ԱՄՆ։ Այս մասին հայտնում է ՌԲԿ Ուկրաինան՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Լրատվամիջոցը հիշեցնում է՝ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը տնտեսական և պաշտպանական համաձայնագրերի շուրջ բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան նաև ցանկանում է Միացյալ Նահանգներին առաջարկել ազատ առևտրի համաձայնագրեր ու հայտարարել այդ հարցի շուրջ հանդիպումների մասին։

«Համապատասխան հանդիպումներ կլինեն։ Կարող ենք ասել, որ այս շաբաթ, այո՛։ Բայց դեռ չեմ բացահայտի, թե ինչ ձևաչափով։ Մենք պլանավորում ենք, դա կլինի ԱՄՆ-ում։ Այնտեղ մենք կբարձրացնենք այս երկու հարցերը»,- նշել է Զելենսկին։

Reuters-ը, ուկրաինական անանուն աղբյուրին վկայակոչելով, հայտնում է, որ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն պետական ​​այցով մեկնում են Վաշինգտոն։

Օդանավերի ուղեգծին հետևող ռեսուրսների տվյալներով՝ Ուկրաինայի նախագահական Airbus A319 UR-ABA ինքնաթիռը թռչում է ԱՄՆ-ի հյուսիս-արևելքի վրայով։

Մայիսի սկզբին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ Պետքարտուղարությունը հաղորդում է ուղարկել Կոնգրեսին Ուկրաինա զենք արտահանելու համար առնվազն 50 միլիոն դոլարի արժողությամբ լիցենզիայի վերաբերյալ։ Սա Դոնալդ Թրամփի նախագահության այս ժամկետում հաստատված զենքի վաճառքի առաջին պայմանագիրն է։ Բացի այդ, ԱՄՆ-ը վերջերս հաստատել է 310 միլիոն դոլարի աջակցության փաթեթ F-16 կործանիչների սպասարկման և շահագործման համար։ ԱՄՆ-ը հաստատել է նաև Գերմանիայից Ուկրաինային հրթիռների փոխանցումը։ Խոսքը երկու հարյուրից ավելի միավորի մասին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի