Բաքուն հաստատում է, որ Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում քանդում է հայերի տները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները հաստատում են, որ էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտում և Արցախի այլ բնակավայրերում հայերի կողմից կառուցված և նրանց պատկանող տների ու շինությունների քանդման աշխատանքներ է իրականացնում։ Մասնավորապես,  Ստեփանակերտում, Մարտակերտի ու Իվանյանի շրջաններում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը Ստեփանակերտում անցկացված կրթության ֆորումի ժամանակ հայտարարել է, թե, իբր, «իրականացվող լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքների շրջանակում տարածքում քանդվում են օկուպացիայի ժամանակաշրջանից մնացած անօրինական շինությունները»։

Նա նշել է, թե, իբր, Ստեփանակերտում, Մարտակերտի և Իվանյանի շրջաններում, որոնք «ավելի քան 30 տարի գտնվում էին օկուպացիայի տակ, հայերի կողմից կառուցվել են զգալի թվով ինքնակամ շինություններ»։

«Այս քաոսային կառուցված շինությունները զգալի վնաս են հասցրել քաղաքների և շրջանների ճարտարապետական ​​ոճին: Այս շենքերի մեծ մասը, որոնք չեն պատկանում Ադրբեջանի ճարտարապետական ​​ոճին, շատ ցածր որակի էին: Այդ պատճառով դրանք քանդվում են»,- հայտարարել է Յուսուբովը։

Հավելենք, որ համացանցում պարբերաբար են տեսանյութեր տարածվում, թե ինչպես են Ադրբեջանի կողմից ապօրինի քանդվում և յուրացվում Արցախի տարբեր շրջաններում հայերին պատկանող տներն ու շինությունները։

Թարգմանությունները՝ Էմմա Չոբանյանի